Կոլումբիայում 15-ամյա դեռահասը կրակել է նախագահի թեկնածուի վրա

Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում հարձակման է ենթարկվել սենատոր և նախագահի հավանական թեկնածու Միգել Ուրիբե Տուրբայը։ Նրան կրակել են և գտնվում է ծանր վիճակում։
Blue Radio-ի տվյալներով՝ Միգել Ուրիբե Տուրբայը ընտրողների հետ պլանավորված քարոզարշավի հանդիպում էր անցկացնում։ Միջոցառման ժամանակ, ենթադրաբար, արձակվել է երեք կրակոց։ Քաղաքական գործիչից բացի, վիրավորվել է ևս երկու մարդ։ La Nacion-ը նաև գրում է, որ հարձակումն իրականացրել է 15-ամյա դեռահաս։
Կոլումբիայի պաշտպանության նախարար Պեդրո Սանչեսը հարձակումը որակել է որպես երկրի և ժողովրդավարության դեմ ուղղված հարձակում։ Նա հավելել է, որ մոտ ապագայում հանդիպում կանցկացվի բանակի և ոստիկանության ղեկավարության հետ։ Հարձակումը դատապարտել են նաև Արտաքին գործերի նախարարությունը, Ֆինանսների նախարարությունը, Կոլումբիայի Կոնգրեսը և ԱՄՆ Պետդեպարտամենտը։
39-ամյա Միգել Ուրիբե Տուրբայը Կոլումբիայի նախկին նախագահ Խուլիո Սեզար Տուրբայ Այալայի թոռն է։ Նրա մայրը՝ Դիանա Տուրբայը, լրագրող էր, որին 1991 թվականին սպանել են Պաբլո Էսկոբարի կարտելի անդամները։ Միգել Ուրիբե Տուրբայն ինքը հայտարարել է երկրի նախագահի պաշտոնում առաջադրվելու իր մտադրության մասին ընդդիմադիր Դեմոկրատական կուսակցությունից։ Ընտրությունները կկայանան 2026 թվականի մայիսին։

Աֆղանստանի արևելքում հեղեղումների հետևանքով ավելի քան 40 մարդ է զոհվել (տեսանյութ)
27015:39
«Էփշտեյնի ենթադրյալ հանցակից Սիադին մահացած են գտել»․ #BFMTV
55013:20
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Կրասնոդարում և Ստավրոպոլի երկրամասում գտնվող Wildberries-ի պահեստներին (տեսանյութ)
29610:23
Մեծամորում 27-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնի, ով հիվանդանոցում մահացել է
268Երեկ, 23:54
«Զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել․ նախաձեռնվել է քրեական վարույթ»․ ՔԿ
274Երեկ, 21:42
Իրանը հարվածել է ամերիկյան 11 բազայի
542Երեկ, 18:11
Աթենքում տղամարդը դանակով հարձակվել է զբոսաշրջիկների վրա (տեսանյութ)
821Երեկ, 14:51
ԻՀՊԿ-ն հարվածել է Բահրեյնում Amazon-ի տվյալների կենտրոնին
908Երեկ, 10:46