«ԱՄՆ-ն Ուկրաինային խոստացված 20000 հրթիռ ուղարկել է Մերձավոր Արևելք». Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ Միացյալ Նահանգներն Ուկրաինային խոստացված 20000 հրթիռը վերաուղղորդել է Մերձավոր Արևելք։
Նա այս մասին ասել է ամերիկյան ABC News հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Զելենսկիի խոսքով՝ այդ հրթիռները նախատեսված էին իրանական «Շահեդ» տիպի հարձակողական անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարելու համար, որոնք Ռուսաստանը ակտիվորեն օգտագործում է Ուկրաինայի դեմ հարձակողական գործողություններում։ «Ի դեպ, ինչպես տեսնում եք, մենք մեծ խնդիրներ ունենք «Շահեդների» և նմանատիպ զենքերի հետ։ Մենք պայքարում ենք դրա դեմ և, իհարկե, կգտնենք բոլոր գործիքները՝ դրանք ոչնչացնելու համար»,- ասել է նա։
Նախագահը հիշեցրել է, որ հրթիռները փոխանցելու որոշումը կայացվել էր Ջո Բայդենի վարչակազմի օրոք՝ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի նախաձեռնությամբ։ Դա հատուկ նախագիծ էր, որի շրջանակներում 20000 հրթիռ պետք է փոխանցվեր Ուկրաինա։
«Մենք հույս էինք կապել այս նախագծի հետ։ Այս 20000 հրթիռները, միասին վերցրած, թանկ չէին, բայց ունեին հատուկ տեխնոլոգիա։ Այսօր առավոտյան իմ պաշտպանության նախարարը հայտարարեց, որ Միացյալ Նահանգները դրանք տեղակայել է Մերձավոր Արևելքում», - նշեց Զելենսկին։

«Զինվորի մահը հերթական ցավակցական հայտարարությամբ չի կարելի փակված համարել». Լիլիթ Գալստյան
2213:44
«Հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրության արդյունքները ոչ թե ՔՊ-ի, այլ տեղական գործիչների շնորհքն է». Նաիրի Հոխիկյան
4713:24
Երեկ մահացած զինծառայողն ընտանիքի փոքրն էր, հուլիսին կավարտեր ծառայությունը
6613:12
27 տարի առաջ Հայոց Եկեղեցու Հայրապետության առաքելական Սբ Աթոռին բազմեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսը
6213:00
Իրանը Մեծ Բրիտանիայի թագավորական նավատորմը և թագավորական ռազմաօդային ուժերը հայտարարել է ահաբեկչական կազմակերպություններ
10612:55
«Անկախ զրպարտություններից՝ Ամենայն հայոց կաթողիկոսի դերակատարությունը Հայաստանի նորօրյա պատմության մեջ անգնահատելի է». Արշակ Սրբազան (տեսանյութ)
6712:36
«Ուզում են 7 հատ հանձնաժողով կազմեն, 10 զեկույց գրեն, դրանք առ ոչինչ են Վեհափառի օծման դեմ». Նիկողայոս Հովհաննիսյան (տեսանյութ)
6812:18
«Սա այն դեպքն է, երբ պետական մտածողությանը փոխարինում են բակային բարքերը, լափի գաղափարախոսությունն ու հեդոնիզմը». Արմեն Հովասափյան
7711:18