«ԱՄՆ-ն աջակցում է ՌԴ-ի և Ուկրաինայի միջև ուղիղ բանակցությունների շարունակմանը»․ Ռուբիո

Միացյալ Նահանգները կողմ է ռուս-ուկրաինական ուղիղ բանակցությունների շարունակմանը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն՝ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի հետ զրույցից հետո։
Պետդեպարտամենտը հայտնել է, որ հանդիպման ընթացքում քաղաքական գործիչները քննարկել են Ուկրաինայում հակամարտության դադարեցման ուղղությամբ ձեռնարկվող ջանքերը։
«Պետքարտուղար Ռուբիոն ընդգծել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ուղիղ բանակցությունների շարունակման կարևորությունը՝ երկարատև խաղաղության հասնելու համար»,- ասվում է հայտարարության մեջ։
Հիշեցնենք՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ուղիղ բանակցությունների առաջին փուլը տեղի էր ունեցել մայիսի 16-ին, երկրորդը՝ հունիսի 2-ին։ Հաղորդվել էր, որ ուկրաինական կողմն առաջարկել է հաջորդ հանդիպումն անցկացնել հունիսի 20-ից 30-ը։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այն նույնպես տեղի կունենա Ստամբուլում։

Նյու Դելիում կանգառի ժամանակ Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի արտգործնախարարի հետ (տեսանյութ)
2217:42
«ՀՀ իշխանությունները պարտավոր են հարգել արդար դատաքննության իրավունքը»․ Ռոբերտ Ամստերդամ
3317:30
«6 տարի մարդկանց ուղեղ էին լվում, թե Հայաստանը գնում է ԵՄ-Արևմուտք, հիմա ասում են՝ չենք կարող»․ Գոռ Մադոյան
6517:12
«Մեծ հավանականությամբ 10 տարի հետո Եվրոպական Միություն չի լինելու, բայց նա 20 տարի հետո Հայաստանը տեսնում է ԵՄ կազմում»․ Արտակ Զաքարյան
5916:48
«Փորձում եմ հիշել այն բոլոր քաղբանտարկյալներին, ում բանտ է ուղարկել դատավոր Մասիս Մելքոնյանը»․ Ռուբեն Մելիքյան
6616:36
«Մեծ Բրիտանիան այն հեռատես տերությունն է, որը ճիշտ ժամանակին հրաժարվեց ԵՄ-ից»․ Արա Պողոսյան
6416:24
«Արդյո՞ք Արմեն Գրիգորյանը մեջտեղ է բերվում ԱՄՆ-ի կողմից, որպեսզի ուժերի բալանսն ապահովի մեր տարածաշրջանում»․ Հովհաննես Իշխանյան
8816:06
«Բանանի շոու՝ Անթալիայի բանակցությունների ծխածածկույթի տակ»․ Գևորգ Գևորգյան
8215:36