«Լոս Անջելեսը կազատագրվի միգրանտների ներխուժումից»․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում մեկնաբանել է Լոս Անջելեսում ներգաղթի խստացման դեմ ցույցերի ժամանակ տեղի ունեցող անկարգությունները: Նրա խոսքով՝ «երբեմնի ամերիկյան մեծ քաղաքը» գրավվել է ապօրինի ներգաղթյալների կողմից։
«Մինչ դաժան, ըմբոստ ամբոխը հարձակվում է մեր դաշնային գործակալների վրա՝ փորձելով դադարեցնել արտաքսման գործողությունները, այս անօրինական անկարգությունները միայն ամրապնդում են մեր վճռականությունը»,- գրել է ԱՄՆ նախագահը։
Թրամփը հայտնել է, որ հանձնարարել է անվտանգության և պաշտպանության նախարարներին, ինչպես նաև գլխավոր դատախազ Փեմ Բոնդիին՝ «ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ Լոս Անջելեսը ներգաղթյալների ներխուժումից ազատելու և անկարգություններին վերջ տալու համար»։
«Կարգը կվերականգնվի, անօրինական ներգաղթյալները կարտաքսվեն, և Լոս Անջելեսը կազատագրվի»,- հավելել է Թրամփը։
Նախօրեին ներգաղթյալների զանգավածային ձերբակալությունների դեմ Լոս Անջելեսում բողոքի ցույցեր են ընթացել, որի ժամանակ ոստիկանության և ցուցարարների միջև բախումներ են տեղի ունեցել։ Կան բազմաթիվ բերման ենթարկվածներ։

Նյու Դելիում կանգառի ժամանակ Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի արտգործնախարարի հետ (տեսանյութ)
2217:42
«ՀՀ իշխանությունները պարտավոր են հարգել արդար դատաքննության իրավունքը»․ Ռոբերտ Ամստերդամ
3317:30
«6 տարի մարդկանց ուղեղ էին լվում, թե Հայաստանը գնում է ԵՄ-Արևմուտք, հիմա ասում են՝ չենք կարող»․ Գոռ Մադոյան
6517:12
«Մեծ հավանականությամբ 10 տարի հետո Եվրոպական Միություն չի լինելու, բայց նա 20 տարի հետո Հայաստանը տեսնում է ԵՄ կազմում»․ Արտակ Զաքարյան
5916:48
«Փորձում եմ հիշել այն բոլոր քաղբանտարկյալներին, ում բանտ է ուղարկել դատավոր Մասիս Մելքոնյանը»․ Ռուբեն Մելիքյան
6616:36
«Մեծ Բրիտանիան այն հեռատես տերությունն է, որը ճիշտ ժամանակին հրաժարվեց ԵՄ-ից»․ Արա Պողոսյան
6416:24
«Արդյո՞ք Արմեն Գրիգորյանը մեջտեղ է բերվում ԱՄՆ-ի կողմից, որպեսզի ուժերի բալանսն ապահովի մեր տարածաշրջանում»․ Հովհաննես Իշխանյան
8816:06
«Բանանի շոու՝ Անթալիայի բանակցությունների ծխածածկույթի տակ»․ Գևորգ Գևորգյան
8215:36