Գրացի դպրոցում կրակոցների հետևանքով 28 վիրավորներից 4-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Ավստրիայի Գրաց քաղաքի դպրոցում տեղի ունեցած կրակոցներից հետո առնվազն 28 մարդ հոսպիտալացվել է, որոնցից շատերը ծանր վիճակում են։ Այս մասին հաղորդում է Kronen Zeitung թերթը։
Թերթն առնվազն 4 տուժածի վիճակը բնութագրում է որպես ծայրահեղ ծանր, նրանցից մի քանիսը գլխի շրջանում ստացել են հրազենային վիրավորումներ։
Հիշեցնենք, որ Գրացի դպրոցում նախճիրը տեղի է ունեցել երեքշաբթի առավոտյան։ Զոհերի թվի վերաբերյալ տվյալները դեռևս տարբեր են։ Ավստրիական լրատվամիջոցները հաղորդում են 10 զոհի մասին, այդ թվում՝ կրակողը, մինչդեռ նախկինում գրել էին, որ զոհվել է 11 մարդ։ Լրատվամիջոցները նաև տարբեր տեղեկություններ են տրամադրում նրա ինքնության մասին. ոմանք նրան անվանում են դպրոցի աշակերտ, մյուսները՝ նախկին աշակերտ։ Կրակողի գործողությունների դրդապատճառները դեռևս պարզված չեն, ենթադրաբար, կրակողն իրեն համարել է ծաղրի զոհ։

ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունից կալանավորված օտարերկրացի է փախել (տեսանյութ)
9514:18
Մոսկվայի հարավում պայթել է Ուկրաինայի նախկին վարչապետի խորհրդականի ավտոմեքենան (տեսանյութ)
16413:49
Ուկրաինան հարվածել է Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ կան զոհեր (տեսանյութ)
20012:19
Պայթյուն՝ գազալցակայանում
12211:48
Պակիստանում միկրոավտոբուսի՝ գետն ընկնելու հետևանքով 11 մարդ է զոհվել
24711:25
ԻՀՊԿ-ն հարվածել է Բահրեյնում տեղակայված ամերիկյան ռադիոլոկացիոն կայանին
20611:01
«Արաբկիր» ԲԿ-ում 12-ամյա տղա է մահացել
11710:36
Տրանսպորտի վարորդը հավաքակայանից վերջնակետ գնալու ճանապարհին մահացել է
12709:18