Ֆրանսիայում աշակերտն սպանել է դպրոցի աշխատակցին

Ֆրանսիայում՝ Նոժան-սյուր-Մար քաղաքում, դպրոցներից մեկի աշակերտը դանակով հարձակվել է դպրոցի աշխատակցի վրա, հաղորդում է BFM-ը։
Դեպքը տեղի է ունեցել դպրոցի մուտքի մոտ՝ պայուսակի ստուգման ժամանակ։ Չի հաղորդվում, թե արդյո՞ք մահացածը հարձակվողի ուսուցինչ է եղել։ Նա մահացել է ստացած վնասվածքներից մի քանի ժամ անց։
Դեռահասը վնասազերծվել է ստուգման ժամանակ ներկա գտնվող ոստիկանների կողմից։ Նրանցից մեկը ևս ստացել է դանակի թեթև վիրավորում:
BFM-ի տվյալներով՝ դեռահասը 14 տարեկան է և նախկինում ոստիկանության ուշադրության կենտրոնում չի եղել։ Նրա դրդապատճառները պարզ չեն։
Ֆրանսիայի դպրոցներում զենքի զանգվածային ստուգումներն սկսվել են մարտ ամսին, երբ Փարիզի արվարձաններում դպրոցականների միջև զանգվածային կռվի հետևանքով դանակի վերքից մահացել է մի դեռահաս։ Մարտից մինչև մայիս այդ ստուգումների ընթացքում առգրավվել է 186 դանակ, ձերբակալվել է 36 դպրոցական։

Նոր կադրեր՝ Փարաքարում տեղի ունեցած հրդեհից (տեսանյութ)
6015:30
Օկուպացված Արցախում տրակտոր է պայթել ականի վրա
4815:24
Կրասնոյարսկ-Երևան չվերթի օդանավում կինը հանկարծամահ է եղել
7214:54
ԱՄՆ-ում փրկել են 11 ամսական երեխային, որին հայրը ողջ-ողջ թաղել էր (տեսանյութ)
21312:36
Հարավային Կորեայում ավտոբուսը բախվել է 32 տրանսպորտային միջոցի․ տուժել է 57 մարդ (տեսանյութ)
22709:49
Բուլղարիայում նոյեմբերի 11-ը հայտարարվել է սգո օր
345Երեկ, 18:55
«Պարզվել է վնասվածքը պատճառած աղջկա ինքնությունը․ նա հայտնաբերվել է»․ ՆԳՆ
210Երեկ, 18:48
Էջմիածնում դպրոցական աղջիկների վեճն ավարտվել է դանակահարությամբ
197Երեկ, 18:36