«Իսրայելը պատրաստ է ռազմական գործողություն սկսել Իրանի դեմ». #CBS

ԱՄՆ պաշտոնյաները տեղեկություններ են ստացել, որ Իսրայելը պատրաստ է ռազմական գործողություն իրականացնել Իրանի դեմ: Այս մասին հայտնել է ամերիկյան CBS հեռուստաալիքը։
Ըստ հեռուստաալիքի աղբյուրների՝ «ԱՄՆ պաշտոնյաներին տեղեկացվել է, որ Իսրայելը լիովին պատրաստ է գործողություն սկսել Իսլամական Հանրապետության դեմ: Միացյալ Նահանգները կարծում է, որ Իրանը կարող է պատասխան հարված հասցնել հարևան Իրաքում գտնվող որոշ ամերիկյան օբյեկտների», - նշվում է հեռուստաալիքի կայքում տեղադրված հրապարակման մեջ:
Սա պատճառներից մեկն է, ինչի հետ կախված Պետդեպարտամենտն ամերիկյան դեսպանատան որոշ աշխատակիցների հրամայել է լքել Իրաքը։
Ըստ լրատվամիջոցի՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը դեռևս պլանավորում է հանդիպել Իրանի ներկայացուցիչների հետ՝ Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների ևս մեկ փուլ անցկացնելու համար:
Ավելի վաղ ՏԱՍՍ-ը հաղորդել էր, որ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը անվտանգության նկատառումներից ելնելով թույլատրել է ամերիկացի զինծառայողների ընտանիքի անդամների «կամավոր հեռանալը» Մերձավոր Արևելքից:
Մեկնաբանելով այս քայլերը՝ Թրամփն ասել է. «Նրանց դուրս են բերում, քանի որ այս վայրը կարող է վտանգավոր լինել։ Կտեսնենք, թե ինչ կլինի»։
Խոսելով Իրանի մասին՝ ԱՄՆ նախագահը շեշտել է. «Ամեն ինչ շատ պարզ է։ Նրանք չեն կարող միջուկային զենք ստանալ։ Մենք դա թույլ չենք տա»։
Հիշեցնենք՝ Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային հայտնել էր, որ ԱՄՆ-Իրան անուղղակի բանակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա հունիսի 15-ին՝ Մուսկատում։

«Այսօրվա պայքարի օրակարգը չի կարող լինել երեկվանը»․ Վահե Հովհաննիսյան
6703:06
«Ընտրությունները ցույց տվեցին, որ ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Էդուրադ Շարմազանով
8801:06
«Ալեն Սիմոնյանը մի բան գիտեր, երբ ասում էր՝ ՀՀ-ն Ադրբեջանի անվտանգության երաշխավորն է, Ադրբեջանը՝ ՀՀ-ի»․ Արեգ Սավգուլյան
10000:36
«Ամեն օր է զիջման պրոցեսը և ՀՀ քաղաքացիների դեմ ծավալվող դավադրությունը․ դիմադրություն է պետք սկսել»․ Աննա Մկրտչյան (տեսանյութ)
9300:12
«Ինչ է կատարվում երկրի հետ՝ փաշինյանական բեմի կուլիսներում»․ Արման Աբովյան
89Երեկ, 23:36
«Բաքվի այս քայլից հետո Թեհրանում էլ ավելի լրջորեն կգնահատեն ԹՐԻՓ-ի վտանգները»․ Արմեն Այվազյան
100Երեկ, 23:18
«Հետաքրքրվե՞լ են, թե ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարն ինչու էր մեկնել Բաքու»․ Հակոբ Բադալյան
87Երեկ, 22:18
«ՀՀ սահմանների հարևանությամբ մասշտաբային զորավարժություններ են սկսվել»․ Արա Պողոսյան
98Երեկ, 21:54