Գերմանիայի պաշտպանության նախարարը չհայտարարված այցով Կիևում է

Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը չհայտարարված այցով ժամանել է Կիև։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հաղորդել է DPA գործակալությունը՝ նշելով, որ Պիստորիուսը մտադիր է տեղում ծանոթանալ իրավիճակին և Ուկրաինայի ղեկավարության հետ քննարկել նոր ռազմական օգնության տրամադրումը։
«Մենք ամեն ինչ անում ենք Ուկրաինային աջակցելու համար, որպեսզի նա կարողանա պաշտպանվել և գտնվի այնպիսի դիրքում, որ Ռուսաստանը պատրաստ լինի լուրջ բանակցությունների», - ասել է Պիստորիուսը։
«Իհարկե, մենք կխոսենք այն մասին, թե ինչպիսին կլինի Գերմանիայի և այլ եվրոպացիների աջակցությունն ապագայում, ինչ կարող ենք անել, օրինակ, արդյունաբերական համագործակցության ոլորտում, ինչպես նաև այլ օգնության հարցում», - ասել է նա։
Գերմանիան Միացյալ Նահանգներից հետո Ուկրաինային զենքի երկրորդ խոշորագույն մատակարարն է։ Ուկրաինայում հակամարտության սկզբից ի վեր Գերմանիան Կիևին տրամադրել էր ավելի քան 40 միլիարդ եվրո արժողությամբ տարբեր տեսակի օգնություն։ Ռուսական կողմը բազմիցս նշել է, որ Կիևի ռեժիմին զենք մատակարարելը միայն հանգեցնում է հակամարտության երկարաձգմանը։

Նյու Դելիում կանգառի ժամանակ Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի արտգործնախարարի հետ (տեսանյութ)
2217:42
«ՀՀ իշխանությունները պարտավոր են հարգել արդար դատաքննության իրավունքը»․ Ռոբերտ Ամստերդամ
3317:30
«6 տարի մարդկանց ուղեղ էին լվում, թե Հայաստանը գնում է ԵՄ-Արևմուտք, հիմա ասում են՝ չենք կարող»․ Գոռ Մադոյան
6517:12
«Մեծ հավանականությամբ 10 տարի հետո Եվրոպական Միություն չի լինելու, բայց նա 20 տարի հետո Հայաստանը տեսնում է ԵՄ կազմում»․ Արտակ Զաքարյան
5916:48
«Փորձում եմ հիշել այն բոլոր քաղբանտարկյալներին, ում բանտ է ուղարկել դատավոր Մասիս Մելքոնյանը»․ Ռուբեն Մելիքյան
6616:36
«Մեծ Բրիտանիան այն հեռատես տերությունն է, որը ճիշտ ժամանակին հրաժարվեց ԵՄ-ից»․ Արա Պողոսյան
6416:24
«Արդյո՞ք Արմեն Գրիգորյանը մեջտեղ է բերվում ԱՄՆ-ի կողմից, որպեսզի ուժերի բալանսն ապահովի մեր տարածաշրջանում»․ Հովհաննես Իշխանյան
8816:06
«Բանանի շոու՝ Անթալիայի բանակցությունների ծխածածկույթի տակ»․ Գևորգ Գևորգյան
8215:36