Բիլդերբերգյան խմբի գաղտնի հանդիպմանը կքննարկվի Ուկրաինայի ապագան

Բետոնե արգելապատնեշներ, արգելափակոցներ՝ Ստոկհոլմում. քաղաքը պատրաստվում է Բիլդերբերգյան խմբի գաղտնի հանդիպմանը, որը կսկսվի հունիսի 12-ին, գրում է expressen.se-ն։ Արտասահմանյան մի շարք լրատվամիջոցների տվյալներով՝ այնտեղ կքննարկվի նաև Ուկրաինայի ապագան։
Հանդիպումը կտևի մինչև հունիսի 15-ը։ Այն կլինի գաղտնի, քանի որ կանցկացվի «Գրանդ Հոթել»-ում՝ առանց բանավեճերի և մամուլի ասուլիսների հեռարձակման։
Քննարկման թեմաները կներառեն եվրաատլանտյան հարաբերությունները, Ուկրաինայի ապագան, ԱՄՆ-ի տնտեսությունը, Եվրոպան, Մերձավոր Արևելքը, ինչպես նաև պաշտպանության ոլորտում նորարարությունները, արհեստական բանականությունը և միգրացիայի հարցերը։
Նիստին, ինչպես սպասվում է, կմասնակցեն ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն, Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնը, Լեհաստանի արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին, Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը, Նորվեգիայի ֆինանսների նախարարը և ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը, ինչպես նաև Բունդեսթագի խոսնակ Յուլիա Կլյոկները։
Բիլդերբերգյան խումբն ամենամյա մասնավոր համաժողով է, որին մասնակցում է 120-150 մարդ՝ եվրոպական և հյուսիսամերիկյան քաղաքական էլիտայից, արդյունաբերությունից, ֆինանսներից, ակադեմիական շրջանակներից և լրատվամիջոցներից։
Համաժողովն անցկացվում է ամեն տարի 1954 թվականից ի վեր։ Բոլոր մասնակիցները մուտք են գործում միայն հրավերով, իրավունք ունեն օգտագործել հանդիպման ժամանակ ստացված տեղեկատվությունը, բայց չեն կարող բացահայտել, թե ում է այն պատկանում։

«Տարածաշրջանային ինտեգրման անվան տակ ձևավորվում է Հայաստանի նոր կախվածությունը». Վահե Դավթյան
4921:00
Ուկրաինայի ԶՈՒ-ն բնակավայր է ետ գրավել
10620:54
«Եվրոպան լրիվ ցնդել է». Հովհաննես Իշխանյան
6320:36
«Ինչո՞ւ մարդկային այսպիսի ռեսուրս ունենալով՝ ընդդիմադիր քաղաքական ուժերը չեն գեներացնում փողոցային պայքար». Տիգրան Պասկևիչյան
6520:00
Նեթանյահուն հրամայել է քանդել ՄԱԿ-ի գործակալության ուսումնական կենտրոնը
10919:12
Թուրքիան հերքել է փոքրամասնությունների դպրոցներում սահմանափակումների մասին լուրերը
7218:18
«Նույնիսկ պարզ հարցերից «գլուխ չեն հանում» կամ հանրությանը մոլորեցնում են»․ Տիգրան Աբրահամյան
8317:42
«Ռոբերտ Քոչարյանի թոռներն այսպես են առավոտյան դիմավորել ԱԱԾ-ի Ալֆային և քննիչներին»․ Ագնեսա Խամոյան (տեսանյութ)
11216:00