Կործանված ինքնաթիռի առջևի մասում նստած 40-ամյա հնդիկ տղամարդը հրաշքով ողջ է մնացել

Հնդկական աղբյուրները հաստատում են՝ Հնդկաստանում ավիավթարի հետևանքով կա ողջ մնացած ուղևոր: Նա 40-ամյա Վիշվաշկումար Ռամեշն է՝ Մեծ Բրիտանիայի քաղաքացի՝ հնդկական ծագմամբ։ Նշվում է, որ նա մի քանի օրով Հնդկաստան էր եկել՝ ընտանիքին այցելելու և եղբոր հետ վերադառնում էր Մեծ Բրիտանիա։
Ռամեշն իր ոտքով է մոտեցել շտապօգնության մեքենային: Նրա խոսքով՝ «թռիչքից 30 վայրկյան անց բարձր ձայն է լսվել», որից հետո ինքնաթիռը վթարի է ենթարկվել։ Նա նշել է, որ «ամեն ինչ շատ արագ է տեղի ունեցել»։ Հրաշքով փրկված ուղևորը վնասվածքներ ունի կրծքավանդակին, գլխին և ոտքերին։ Նա նստած է եղել ինքնաթիռի առջևի մասում՝ 11A համարի նստատեղին։
Ավելի վաղ հաղորդվում էր նաև երկրորդ ողջ մնացած ուղևորի մասին, սակայն այդ տեղեկությունը չի հաստատվել:
Հիշեցնենք՝ ավիաաղետի հետևանքով արդեն իսկ կա 370-ից ավելի տուժած:

Նոր կադրեր՝ Փարաքարում տեղի ունեցած հրդեհից (տեսանյութ)
6015:30
Օկուպացված Արցախում տրակտոր է պայթել ականի վրա
4815:24
Կրասնոյարսկ-Երևան չվերթի օդանավում կինը հանկարծամահ է եղել
7214:54
ԱՄՆ-ում փրկել են 11 ամսական երեխային, որին հայրը ողջ-ողջ թաղել էր (տեսանյութ)
21312:36
Հարավային Կորեայում ավտոբուսը բախվել է 32 տրանսպորտային միջոցի․ տուժել է 57 մարդ (տեսանյութ)
22709:49
Բուլղարիայում նոյեմբերի 11-ը հայտարարվել է սգո օր
345Երեկ, 18:55
«Պարզվել է վնասվածքը պատճառած աղջկա ինքնությունը․ նա հայտնաբերվել է»․ ՆԳՆ
210Երեկ, 18:48
Էջմիածնում դպրոցական աղջիկների վեճն ավարտվել է դանակահարությամբ
197Երեկ, 18:36