ԱՄՆ-ն մտավախություն ունի, որ Իսրայելի ՀՕՊ համակարգերը չեն կարողանա դիմակայել Իրանի պատասխան հարվածներին

ԱՄՆ-ն մտավախություն ունի, որ եթե Իսրայելը հարվածի Իրանի միջուկային օբյեկտներին, ապա Իսրայելի ՀՕՊ համակարգերը չեն կարողանա դիմակայել Իրանի հակահարվածներին: Այս մասին հաղորդում է Axios-ը՝ հղում անելով աղբյուրներին։
«ԱՄՆ-ն մտահոգված է, որ Իսրայելի ՀՕՊ համակարգերը չեն կարողանա դիմակայել Իրանի կողմից հարյուրավոր հրթիռներով հարվածներին»,- գրում է պորտալը։ Ըստ այդմ, ԱՄՆ-ի նախագահի՝ Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ ներկայացուցիչ Սթիվ Վիթքոֆն ամերիկացի սենատորների խմբի հետ ճեպազրույցի ժամանակ ասել է, որ եթե Իսրայելը հարվածի իրանական միջուկային օբյեկտներին, ապա հետագա իրանական պատասխանը կարող է հանգեցնել Իսրայելում զանգվածային զոհերի և լուրջ նյութական վնասների։ Պորտալը մեջբերել է ԱՄՆ-ի հետախուզության գնահատականները, համաձայն որոնց՝ Իրանն ունի 2000 հրթիռ, որոնք կարող են կրել 900 կիլոգրամ կամ ավելի քաշ ունեցող լիցք, և Իսրայելը դրանցից շատերի հասանելիության սահմաններում է։
Ամերիկացի պաշտոնյան Axios-ին ասել է, որ 2024 թվականի հոկտեմբերին Իսրայելի վրա վերջին հրթիռային հարձակումից ի վեր Իրանն զգալիորեն մեծացրել է բալիստիկ հրթիռների արտադրությունը՝ ամսական մոտ 50-ի հասցնելով։ Նույն աղբյուրը պորտալին ասել է, որ Իրանի նպատակն է, ենթադրաբար, արտադրել ավելի շատ բալիստիկ հրթիռներ, քան Իսրայելի ունեցած կալանիչ հրթիռների քանակն է։

«Հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրության արդյունքները ոչ թե ՔՊ-ի, այլ տեղական գործիչների շնորհքն է». Նաիրի Հոխիկյան
313:24
Երեկ մահացած զինծառայողն ընտանիքի փոքրն էր, հուլիսին կավարտեր ծառայությունը
2013:12
27 տարի առաջ Հայոց Եկեղեցու Հայրապետության առաքելական Սբ Աթոռին բազմեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսը
3013:00
Իրանը Մեծ Բրիտանիայի թագավորական նավատորմը և թագավորական ռազմաօդային ուժերը հայտարարել է ահաբեկչական կազմակերպություններ
4912:55
«Անկախ զրպարտություններից՝ Ամենայն հայոց կաթողիկոսի դերակատարությունը Հայաստանի նորօրյա պատմության մեջ անգնահատելի է». Արշակ Սրբազան (տեսանյութ)
5312:36
«Ուզում են 7 հատ հանձնաժողով կազմեն, 10 զեկույց գրեն, դրանք առ ոչինչ են Վեհափառի օծման դեմ». Նիկողայոս Հովհաննիսյան (տեսանյութ)
5812:18
«Սա այն դեպքն է, երբ պետական մտածողությանը փոխարինում են բակային բարքերը, լափի գաղափարախոսությունն ու հեդոնիզմը». Արմեն Հովասափյան
6911:18
«Թե ինչպես մի ուսուցիչ ինձ շատ կարևոր դաս տվեց». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8611:06