«Իրանը չօգտվեց միջուկային համաձայնագիր կնքելու հնարավորությունից»․ Թրամփ

Իրանը հնարավորություն ուներ միջուկային համաձայնագիր կնքելու, որից Թեհրանը չօգտվեց։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այս մասին գրել է Truth Social սոցիալական ցանցի իր էջում։
Նա նշել է, որ համաձայնագրից հրաժարվելու հետևանքներն Իրանի համար շատ ավելի վատ կլինեն, քան իրենք են ակնկալում։
«Միացյալ Նահանգներն արտադրում է աշխարհում լավագույն և ամենամահացու ռազմական տեխնիկան։ Իսրայելն արդեն իսկ ունի մեծ քանակությամբ ամերիկյան զենք և կստանա նույնիսկ ավելին», - նշել է Թրամփը։
«Որոշ իրանցի արմատականներ հոխորտում էին. հիմա նրանք բոլորը մեռած են։ Ամեն ինչ միայն ավելի կվատանա։
Ավերածությունն արդեն հսկայական է, բայց գործարքը դեռ կարող է կանխել հաջորդ դաժան հարվածները։ Իրանը պետք է գործի հիմա՝ փրկելու իր կայսրության մնացորդները։ Այլևս ո՛չ մի մահ, ո՛չ մի ավերածություն։
ՊԱՐԶԱՊԵՍ ԱՐԵՔ ԴԱ, ՔԱՆԻ ԴԵՌ ՉԱՓԱԶԱՆՑ ՈՒՇ ՉԷ», - եզրափակել է Թրամփը։

Նյու Դելիում կանգառի ժամանակ Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի արտգործնախարարի հետ (տեսանյութ)
2217:42
«ՀՀ իշխանությունները պարտավոր են հարգել արդար դատաքննության իրավունքը»․ Ռոբերտ Ամստերդամ
3317:30
«6 տարի մարդկանց ուղեղ էին լվում, թե Հայաստանը գնում է ԵՄ-Արևմուտք, հիմա ասում են՝ չենք կարող»․ Գոռ Մադոյան
6517:12
«Մեծ հավանականությամբ 10 տարի հետո Եվրոպական Միություն չի լինելու, բայց նա 20 տարի հետո Հայաստանը տեսնում է ԵՄ կազմում»․ Արտակ Զաքարյան
5916:48
«Փորձում եմ հիշել այն բոլոր քաղբանտարկյալներին, ում բանտ է ուղարկել դատավոր Մասիս Մելքոնյանը»․ Ռուբեն Մելիքյան
6616:36
«Մեծ Բրիտանիան այն հեռատես տերությունն է, որը ճիշտ ժամանակին հրաժարվեց ԵՄ-ից»․ Արա Պողոսյան
6416:24
«Արդյո՞ք Արմեն Գրիգորյանը մեջտեղ է բերվում ԱՄՆ-ի կողմից, որպեսզի ուժերի բալանսն ապահովի մեր տարածաշրջանում»․ Հովհաննես Իշխանյան
8816:06
«Բանանի շոու՝ Անթալիայի բանակցությունների ծխածածկույթի տակ»․ Գևորգ Գևորգյան
8215:36