«Նեթանյահուի անխոհեմ և անօրինական վարքագիծը աղետ է հրահրում»․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը դատապարտել է Իսրայելի կողմից Իրանին հասցված հարվածները և Նեթանյահուին մեղադրել աղետ հրահրելու մեջ։
Էրդողանը մասնավորապես ասել է․ «Այսօրվա հարվածով Իսրայելն իր արյունահեղության և անկայունության ռազմավարությունը հասցրել է վտանգավոր մակարդակի։
Մեր հարևան Իրանի վրա հարձակումները բացահայտ սադրանք են և միջազգային իրավունքի ակնհայտ խախտում։
Այն պարագայում, երբ միջուկային բանակցություններն ակտիվանում են, և Գազայում Իսրայելի գործողությունների պատճառով գլոբալ ճնշումը մեծանում է, այս հարվածները ցույց են տալիս, որ այդ երկիրն անտեսում է միջազգային նորմերը։
Նեթանյահուի անխոհեմ և անօրինական վարքագիծը ամբողջ տարածաշրջանը և աշխարհը տանում է դեպի աղետ։
Միջազգային հանրությունը պետք է դադարեցնի Իսրայելի ագրեսիան, որը սպառնում է ինչպես տարածաշրջանային, այնպես էլ համաշխարհային կայունությանը։
Մենք կրկնում են՝ մենք այլևս չենք ցանկանում արյունահեղություն, ավերածություններ և պատերազմ Մերձավոր Արևելքում։
Որպես Թուրքիա՝ մենք խստորեն դատապարտում ենք Իրանի վրա հարձակումները, մեր ցավակցությունն ենք հայտնում Իրանի ժողովրդին և վիրավորներին արագ ապաքինում մաղթում», - ասել է Էրդողանը։

Նյու Դելիում կանգառի ժամանակ Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի արտգործնախարարի հետ (տեսանյութ)
2217:42
«ՀՀ իշխանությունները պարտավոր են հարգել արդար դատաքննության իրավունքը»․ Ռոբերտ Ամստերդամ
3317:30
«6 տարի մարդկանց ուղեղ էին լվում, թե Հայաստանը գնում է ԵՄ-Արևմուտք, հիմա ասում են՝ չենք կարող»․ Գոռ Մադոյան
6517:12
«Մեծ հավանականությամբ 10 տարի հետո Եվրոպական Միություն չի լինելու, բայց նա 20 տարի հետո Հայաստանը տեսնում է ԵՄ կազմում»․ Արտակ Զաքարյան
5916:48
«Փորձում եմ հիշել այն բոլոր քաղբանտարկյալներին, ում բանտ է ուղարկել դատավոր Մասիս Մելքոնյանը»․ Ռուբեն Մելիքյան
6616:36
«Մեծ Բրիտանիան այն հեռատես տերությունն է, որը ճիշտ ժամանակին հրաժարվեց ԵՄ-ից»․ Արա Պողոսյան
6416:24
«Արդյո՞ք Արմեն Գրիգորյանը մեջտեղ է բերվում ԱՄՆ-ի կողմից, որպեսզի ուժերի բալանսն ապահովի մեր տարածաշրջանում»․ Հովհաննես Իշխանյան
8816:06
«Բանանի շոու՝ Անթալիայի բանակցությունների ծխածածկույթի տակ»․ Գևորգ Գևորգյան
8215:36