ԱՄՆ-ում գնդակահարվել է Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակն ու նրա ամուսինը

ԱՄՆ Մինեսոտա նահանգում գնդակահարել են Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակին ու նրա ամուսնուն, հաղորդում է ABC News-ը։
Ըստ աղբյուրի՝ սպանվել են դեմոկրատ Մելիսա Հարթմանը և նրա ամուսինը: Մինեսոտայի նահանգապետ թիմ Վոլզը հայտարարել է, որ հարձակումը, ամենայն հավանականությամբ, քաղաքական դրդապատճառներ է ունեցել:
Հրաձիգը վիրավորել է նաև սենատոր Ջոն Հոֆմանին և նրա կնոջը. երկուսն էլ վիրահատվել են, նրանց կյանքին վտանգ չի սպառնում, գրում է ABC-ն:
Կասկածյալին տեսել են Հարթմանի տան մոտ՝ ոստիկանական համազգեստով։ Ձերբակալման փորձի ժամանակ նա կրակ է բացել և դիմել փախուստի։
Նախագահ Թրամփը, անդրադառնալով միջադեպին, նշել է. «Ես տեղեկացված եմ Մինեսոտայում տեղի ունեցած սարսափելի կրակոցների մասին, որը, կարծես թե, նպատակային հարձակում էր նահանգային օրենսդիրների դեմ։
Նման սարսափելի բռնությունը չի հանդուրժվի Ամերիկայի Միացյալ Նահանգներում», - ասել է Թրամփը։

Նոր կադրեր՝ Փարաքարում տեղի ունեցած հրդեհից (տեսանյութ)
6015:30
Օկուպացված Արցախում տրակտոր է պայթել ականի վրա
4815:24
Կրասնոյարսկ-Երևան չվերթի օդանավում կինը հանկարծամահ է եղել
7214:54
ԱՄՆ-ում փրկել են 11 ամսական երեխային, որին հայրը ողջ-ողջ թաղել էր (տեսանյութ)
21312:36
Հարավային Կորեայում ավտոբուսը բախվել է 32 տրանսպորտային միջոցի․ տուժել է 57 մարդ (տեսանյութ)
22709:49
Բուլղարիայում նոյեմբերի 11-ը հայտարարվել է սգո օր
345Երեկ, 18:55
«Պարզվել է վնասվածքը պատճառած աղջկա ինքնությունը․ նա հայտնաբերվել է»․ ՆԳՆ
210Երեկ, 18:48
Էջմիածնում դպրոցական աղջիկների վեճն ավարտվել է դանակահարությամբ
197Երեկ, 18:36