«Իրանը երկու անգամ փորձել է սպանել Թրամփին». Նեթանյահու

Իրանը երկու անգամ փորձել է սպանել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։ Այս մասին իր տեսաուղերձում հայտնել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։
Անգլերեն տեսաուղերձում Նեթանյահուն շնորհավորել է Թրամփին ծննդյան օրվա և ԱՄՆ բանակի 250-ամյակի կապակցությամբ և կարծիք հայտնել, որ Իրանի դեմ ռազմական գործողության ընթացքում Իսրայելը «պաշտպանում է ազատությունը Մերձավոր Արևելքում և դրանից դուրս»։
«Այս պահին իրանական ռեժիմը ռմբակոծում է մեր քաղաքացիական տարածքները, մինչդեռ մենք հարձակվում ենք ահաբեկիչների վրա։ Սա նորություն չէ։ Նրանք երկու անգամ փորձել են սպանել նախագահ Թրամփին։ Նրանք ռմբակոծել են ամերիկյան դեսպանատները։ Նրանք սպանել են 241 ամերիկյան ծովային հետևակայինների Բեյրութում (1983 թվականին)։ Նրանք սպանել և վիրավորել են հազարավոր ամերիկացիների՝ իրենց ինքնաշեն պայթուցիկներով Իրաքում և Աֆղանստանում։ Նրանք այրում են ամերիկյան դրոշը, անվերջ վանկարկում են՝ «Մա՛հ Ամերիկային»», - ասել է Նեթանյահուն։
Նա նաև նշել է, որ Իսրայելը հարձակվում է Իրանի վրա՝ Թրամփի և ամերիկյան ժողովրդի բացահայտ աջակցությամբ։

«6 տարի մարդկանց ուղեղ էին լվում, թե Հայաստանը գնում է ԵՄ-Արևմուտք, հիմա ասում են՝ չենք կարող»․ Գոռ Մադոյան
3617:12
«Մեծ հավանականությամբ 10 տարի հետո Եվրոպական Միություն չի լինելու, բայց նա 20 տարի հետո Հայաստանը տեսնում է ԵՄ կազմում»․ Արտակ Զաքարյան
4816:48
«Փորձում եմ հիշել այն բոլոր քաղբանտարկյալներին, ում բանտ է ուղարկել դատավոր Մասիս Մելքոնյանը»․ Ռուբեն Մելիքյան
5616:36
«Մեծ Բրիտանիան այն հեռատես տերությունն է, որը ճիշտ ժամանակին հրաժարվեց ԵՄ-ից»․ Արա Պողոսյան
5916:24
«Արդյո՞ք Արմեն Գրիգորյանը մեջտեղ է բերվում ԱՄՆ-ի կողմից, որպեսզի ուժերի բալանսն ապահովի մեր տարածաշրջանում»․ Հովհաննես Իշխանյան
8416:06
«Բանանի շոու՝ Անթալիայի բանակցությունների ծխածածկույթի տակ»․ Գևորգ Գևորգյան
7915:36
«Գերիների ազատ արձակումը պահանջում է կոնկրետ գործողություններ, ոչ թե միայն հայտարարություններ»․ Նժդեհ Իսկանդարյան
6715:30
«Աղերսելով հնարավոր չէ խաղաղության հասնել»․ Դավիթ Մանուկյան
8415:00