«ԱՄՆ-ն Իրանի հետ պատերազմում ներքաշվելու որոշում կկայացնի 24-48 ժամվա ընթացքում»․ #ABC

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և նրա ազգային անվտանգության խորհրդականների միջև Սպիտակ տանը կայացած հանդիպման մասնակիցները հստակեցրել են, որ հաջորդ 24-48 ժամերը վճռորոշ կլինեն Իրանի և Իսրայելի միջև հակամարտության հարցում, հաղորդում է ABC News-ը։
Այս ժամանակահատվածից հետո պարզ կդառնա՝ արդյոք հակամարտությունն ունի՞ դիվանագիտական լուծում, թե՞ ԱՄՆ-ն ստիպված կլինի դիմել ռազմական գործողությունների, գրում է լրատվամիջոցը։
Հանդիպումից առաջ Թրամփը Truth Social-ում հրապարակել է մի շարք գրառումներ, որոնցում Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին անվանել է «հեշտ թիրախ» և պահանջել երկրի կապիտուլյացիան։
Չնայած իր կոշտ հռետորաբանությանը, ԱՄՆ-ն հնարավոր է համարում Իրանի հետ միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների վերսկսումը, գրում է ABC-ն։ ԱՄՆ պաշտոնյաների խոսքով՝ Թեհրանը թույլ դիրքում է, ուստի ստիպված կլինի վերադառնալ բանակցությունների սեղան և, ի վերջո, համաձայնել ուրանի հարստացման լիակատար դադարեցման մասին համաձայնագրին։
Եթե Իրանը համաձայնի, Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի և փոխնախագահ Ջ.Դ. Վենսի մասնակցությամբ բարձր մակարդակի հանդիպումը կարող է տեղի ունենալ արդեն այս շաբաթ։ Լրատվամիջոցը նշում է, որ Թեհրանը շուտով պետք է որոշում կայացնի, քանի որ Թրամփը ազդանշան է տվել, որ «նրա համբերությունը սպառվում է»։
CBS-ը և Axios-ը նախկինում հաղորդել էին, որ Թրամփը չի բացառել Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելու հնարավորությունը։
Եթե Միացյալ Նահանգները միանա Իսրայելի կողմից Իրանի դեմ իրականացվող գործողությանը, Թեհրանը հրթիռային հարվածներ կհասցնի Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ բազաներին, հաղորդում է The New York Times-ը՝ հղում կատարելով հետախուզական տվյալներին։
Տարածաշրջանում գտնվող ամերիկյան զորքերը բերվել են բարձր պատրաստվածության վիճակի։

«6 տարի մարդկանց ուղեղ էին լվում, թե Հայաստանը գնում է ԵՄ-Արևմուտք, հիմա ասում են՝ չենք կարող»․ Գոռ Մադոյան
3617:12
«Մեծ հավանականությամբ 10 տարի հետո Եվրոպական Միություն չի լինելու, բայց նա 20 տարի հետո Հայաստանը տեսնում է ԵՄ կազմում»․ Արտակ Զաքարյան
4816:48
«Փորձում եմ հիշել այն բոլոր քաղբանտարկյալներին, ում բանտ է ուղարկել դատավոր Մասիս Մելքոնյանը»․ Ռուբեն Մելիքյան
5616:36
«Մեծ Բրիտանիան այն հեռատես տերությունն է, որը ճիշտ ժամանակին հրաժարվեց ԵՄ-ից»․ Արա Պողոսյան
5916:24
«Արդյո՞ք Արմեն Գրիգորյանը մեջտեղ է բերվում ԱՄՆ-ի կողմից, որպեսզի ուժերի բալանսն ապահովի մեր տարածաշրջանում»․ Հովհաննես Իշխանյան
8416:06
«Բանանի շոու՝ Անթալիայի բանակցությունների ծխածածկույթի տակ»․ Գևորգ Գևորգյան
7915:36
«Գերիների ազատ արձակումը պահանջում է կոնկրետ գործողություններ, ոչ թե միայն հայտարարություններ»․ Նժդեհ Իսկանդարյան
6715:30
«Աղերսելով հնարավոր չէ խաղաղության հասնել»․ Դավիթ Մանուկյան
8415:00