«Խամենեին այլևս չպետք է գոյություն ունենա»․ Կաց

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը Իրանի հոգևոր առաջնորդին համեմատել է Հիտլերի հետ՝ ասելով, որ նման անձը «չպետք է գոյություն ունենա»։
Եթե Իսրայել պետությունը գոյություն ունենար Հոլոքոստի ժամանակ, և մենք իմանայինք, որ կարող ենք Իսրայելի պաշտպանության բանակն ուղարկել բունկեր՝ Հիտլերին բռնելու և այդկերպ հրեաների ոչնչացումը կանխելու համար, մենք դա կանեինք,- ասել է Կացը՝ Հոլոնում իրանական հրթիռային հարվածի վայր այցելության ժամանակ։
«Խամենեին ժամանակակից Հիտլերն է»,- հավելել է նա։ Նախարարի խոսքերը մեջբերել է Times of Israel-ը։
Հարցին, թե արդյոք Խամենեիի վերացումը պատերազմի նպատակների մաս է կազմում, Իսրայել Կացը պատասխանել է.
Պատերազմի նպատակներն են՝ վերացնել միջուկային սպառնալիքը, վերացնել ավերածությունների աղբյուրները և չեզոքացնել հրթիռային սպառնալիքները։ Այս շրջանակներում Իսրայելի պաշտպանության բանակը ստացել է հրահանգներ և գիտի, որ այս բոլոր նպատակներին հասնելու համար, իհարկե, այս անձը այլևս չպետք է գոյություն ունենա։

Թրամփը վերահրապարակել է լուսանկարը, որում Հորմուզի նեղուցը նկարագրում է որպես «ԱՄՆ նոր տարածք»
5710:59
«Սփյուռքահայերի առաքելությունն իրենց բնակության երկրում ամենաբարձր պաշտոնների հավակնելն է»․ Արա Պողոսյան
6210:06
«Գալու է պոպուլիստների մերժման ժամանակը»․ Արշակ Սարգսյան
7509:12
«Բավ է անհասցե մեղադրանքներ հնչեցնեք և «ուռա հայրենասեր» խաղաք»․ Կարեն Հովհաննիսյան
12602:06
«Կուզեի՝ Հայաստանն էլ նման «միայնության» մեջ լիներ»․ Արա Պապյան
13701:06
Ճապոնիայում գրանցվել է 5,9 մագնիտուդով երկրաշարժ
24700:24
Չինաստանում ռոբոտը գերազանցել է Ուսեյն Բոլտի՝ 100 մետր վազքի համաշխարհային ռեկորդը
25900:04
«Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ պահպանե՛ք հրդեհային անվտանգության կանոնները»․ ՆԳՆ ՓԾ
109Երեկ, 23:24