«Հայ եկեղեցու հետ հակամարտությունը Փաշինյանի համար կարող է տխուր ավարտ ունենալ». Արա Աբրահամյան

«Գործարար և բարերար Սամվել Կարապետյանի կալանավորումը մեծ արձագանք է ստացել և բացասական ընկալվել հայկական սփյուռքում»,- «Ռիա նովոստի»-ին հայտնել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը։
«Նա շատ հայտնի, հարգված անձնավորություն է, նրան ամբողջ աշխարհում ճանաչում և հարգում են որպես գործարար և բարերար։ Նա շատ բան է անում հանրապետության և աշխարհի հայերի համար։ Այդ իսկ պատճառով, իհարկե, նրա կալանավորման հարցը հիմա քննարկվում է, ես հիմա ուղղակի չեմ կարողանում աշխատել. հեռախոսն անընդհատ զանգում է», - նշել է Աբրահամյանը։
ՌԴ հայերի միության նախագահը հիշեցրել է, որ միությունը ստորագրել է նամակ՝ ի պաշտպանություն Կարապետյանի, որը ստորագրել են 40 տարածաշրջանային մասնաճյուղերի ղեկավարներ։
Աբրահամյանի խոսքով՝ հայ եկեղեցու հետ հակամարտությունը Փաշինյանի համար կարող է տխուր ավարտ ունենալ, քանի որ եկեղեցին հայ հասարակության հիմքն է, իսկ Հայաստանը՝ Փաշինյանի սեփականությունը չէ։

«6 տարի մարդկանց ուղեղ էին լվում, թե Հայաստանը գնում է ԵՄ-Արևմուտք, հիմա ասում են՝ չենք կարող»․ Գոռ Մադոյան
3617:12
«Մեծ հավանականությամբ 10 տարի հետո Եվրոպական Միություն չի լինելու, բայց նա 20 տարի հետո Հայաստանը տեսնում է ԵՄ կազմում»․ Արտակ Զաքարյան
4816:48
«Փորձում եմ հիշել այն բոլոր քաղբանտարկյալներին, ում բանտ է ուղարկել դատավոր Մասիս Մելքոնյանը»․ Ռուբեն Մելիքյան
5616:36
«Մեծ Բրիտանիան այն հեռատես տերությունն է, որը ճիշտ ժամանակին հրաժարվեց ԵՄ-ից»․ Արա Պողոսյան
5916:24
«Արդյո՞ք Արմեն Գրիգորյանը մեջտեղ է բերվում ԱՄՆ-ի կողմից, որպեսզի ուժերի բալանսն ապահովի մեր տարածաշրջանում»․ Հովհաննես Իշխանյան
8416:06
«Բանանի շոու՝ Անթալիայի բանակցությունների ծխածածկույթի տակ»․ Գևորգ Գևորգյան
7915:36
«Գերիների ազատ արձակումը պահանջում է կոնկրետ գործողություններ, ոչ թե միայն հայտարարություններ»․ Նժդեհ Իսկանդարյան
6715:30
«Աղերսելով հնարավոր չէ խաղաղության հասնել»․ Դավիթ Մանուկյան
8415:00