Իսրայելը գործակալներ ուներ Իրանում 2010 թվականից. The Times

Ըստ բրիտանական The Times թերթի՝ իսրայելական գործակալներն Իրանում են 2010 թվականից: Այս տեղեկատվության համաձայն՝ իսրայելական հետախուզությունը՝ «Մոսադ»-ը ներթափանցել է Թեհրանի միջուկային ծրագրի և հրթիռային հնարավորությունների զարգացման նախագծի սիրտը՝ հաջողությամբ հավաքելով գաղտնի տեղեկատվություն «Առյուծի վերելք» գործողությունից մի քանի տարի առաջ, որը սկսվեց անցյալ տարվա հունիսի 13-ին ավիահարվածներով:
Տեղեկատվությունը վերցված է բրիտանական թերթի կողմից ձեռք բերված՝ արտահոսած հետախուզական փաստաթղթերից: The Times-ի տվյալներով՝ Իրանի մի քանի վայրերում իսրայելական լրտեսների գործունեությունը ցույց է տվել, որ իրանական զենքի արդյունաբերությունը շատ ավելի զարգացած է, քան նախկինում կարծում էին:
Ըստ մեջբերված հաղորդագրությունների՝ իսրայելական գործակալներին հաջողվել է քարտեզագրել Նաթանզի միջուկային օբյեկտի կառուցվածքը նախքան դրա վրա հարձակումը, բայց նրանք նաև ներթափանցել են այլ վայրեր, այդ թվում՝ Սպահանում:
Նույն փաստաթղթերի համաձայն՝ 2024 թվականի վերջին Իրանն անցել է միջուկային նյութի զենքի հետազոտական փուլից՝ հասնելով այն կետին, որտեղ կարող է «շաբաթների ընթացքում» անցկացնել պայթուցիկ սարք ստեղծելու փորձեր: Իսրայելցի գործակալներին հաջողվել է նաև ներթափանցել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի շտաբ-բնակարան, որը հետագայում հրետակոծության է ենթարկվել հունիսի 24-ին երկկողմանի հրադադարով ավարտված 12-օրյա հակամարտության ընթացքում։

«Անկախ զրպարտություններից՝ Ամենայն հայոց կաթողիկոսի դերակատարությունը Հայաստանի նորօրյա պատմության մեջ անգնահատելի է». Արշակ Սրբազան (տեսանյութ)
2512:36
«Ուզում են 7 հատ հանձնաժողով կազմեն, 10 զեկույց գրեն, դրանք առ ոչինչ են Վեհափառի օծման դեմ». Նիկողայոս Հովհաննիսյան (տեսանյութ)
4612:18
«Սա այն դեպքն է, երբ պետական մտածողությանը փոխարինում են բակային բարքերը, լափի գաղափարախոսությունն ու հեդոնիզմը». Արմեն Հովասափյան
6111:18
«Թե ինչպես մի ուսուցիչ ինձ շատ կարևոր դաս տվեց». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7811:06
Վիրջինիա նահանգը և Կոլումբիայի շրջանը դատի են տվել Դոնալդ Թրամփին՝ նրա պատվին կամար կառուցելու համար
10510:55
«Եվրոսեկպտիցիզմը գլուխ է բարձրացնում». Գարիկ Քեռյան
6810:42
Թուրքիայում ուժի մեջ է մտել 15 տարեկանից փոքր երեխաների համար սոցիալական ցանցեր մուտք գործելու արգելքը
10810:31
«Սա խելագարություն է». Գագիկ Համբարյան
6510:18