Ադրբեջանը չեղարկում է ՌԴ միջոցառումները

Ադրբեջանական АПА գործակալությունը, հղում կատարելով այդ երկրի մշակույթի նախարարությանը, գրում է, որ չեղարկվում են Ռուսաստանի հետ համագործակցության շրջանակներում նախատեսված բոլոր միջոցառումները (համերգներ, փառատոներ, ներկայացումներ, ցուցահանդեսներ)։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Եկատերինբուրգում մի խումբ ադրբեջանցիներ ձերբակալվել են 2001, 2010 և 2011 թվականներին կատարված մի շարք ծանր հանցագործությունների կասկածանքով: Նրանք ներգրավված են եղել պատվիրված սպանությունների և սպանության փորձերի մեջ, հաղորդել էր Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի Սվերդլովսկի մարզի մամուլի ծառայությունը։
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն էր տարածել Եկատերինբուրգում ադրբեջանցիների ձերբակալությունների կապակցությամբ․ «Մենք խորը մտահոգություն ենք հայտնում հունիսի 27-ի առավոտյան Եկատերինբուրգում ադրբեջանցիների տների վրա Ռուսաստանի ԱԴԾ-ի կողմից իրականացված խուզարկությունների կապակցությամբ, որոնց արդյունքում մեր հայրենակիցները զոհվել են, ոմանք ստացել են ծանր վնասվածքներ, իսկ ինը մարդ ձերբակալվել է»։

«6 տարի մարդկանց ուղեղ էին լվում, թե Հայաստանը գնում է ԵՄ-Արևմուտք, հիմա ասում են՝ չենք կարող»․ Գոռ Մադոյան
3617:12
«Մեծ հավանականությամբ 10 տարի հետո Եվրոպական Միություն չի լինելու, բայց նա 20 տարի հետո Հայաստանը տեսնում է ԵՄ կազմում»․ Արտակ Զաքարյան
4816:48
«Փորձում եմ հիշել այն բոլոր քաղբանտարկյալներին, ում բանտ է ուղարկել դատավոր Մասիս Մելքոնյանը»․ Ռուբեն Մելիքյան
5616:36
«Մեծ Բրիտանիան այն հեռատես տերությունն է, որը ճիշտ ժամանակին հրաժարվեց ԵՄ-ից»․ Արա Պողոսյան
5916:24
«Արդյո՞ք Արմեն Գրիգորյանը մեջտեղ է բերվում ԱՄՆ-ի կողմից, որպեսզի ուժերի բալանսն ապահովի մեր տարածաշրջանում»․ Հովհաննես Իշխանյան
8416:06
«Բանանի շոու՝ Անթալիայի բանակցությունների ծխածածկույթի տակ»․ Գևորգ Գևորգյան
7915:36
«Գերիների ազատ արձակումը պահանջում է կոնկրետ գործողություններ, ոչ թե միայն հայտարարություններ»․ Նժդեհ Իսկանդարյան
6715:30
«Աղերսելով հնարավոր չէ խաղաղության հասնել»․ Դավիթ Մանուկյան
8415:00