Թրամփը հայտարարել է, որ «շատ հարուստ մարդկանց մի խումբ» պատրաստ է գնել TikTok-ը

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «շատ հարուստ մարդկանց մի խումբ» պատրաստ է գնել TikTok սոցիալական ցանցը չինական ByteDance ընկերությունից: «Ի դեպ, մենք ունենք TikTok-ի գնորդ,- ասել է նա Fox News-ին տված հարցազրույցում:- Կարծում եմ՝ ինձ կարող է անհրաժեշտ լինել Չինաստանի հաստատումը [գործարքի համար]: Կարծում եմ՝ նախագահ Սին [Ցզինպինը], հավանաբար, կտա այն»:
Թրամփն ասել է, որ պատրաստ կլինի անվանել գնորդներին «մոտ երկու շաբաթից»: «Նրանք շատ, շատ հարուստ մարդիկ են՝ շատ հարուստ մարդկանց խումբ»,- հավելել է նախագահը՝ առանց մանրամասներ հաղորդելու:
Հունիսի 19-ին Թրամփը հայտարարել է, որ երկարաձգել է կարճ տեսանյութերի ստեղծման և դիտման ծառայության արգելքը Միացյալ Նահանգներում 90 օրով՝ մինչև սեպտեմբերի 17-ը: Անցել է մոտ հինգ ամիս այն օրենքից, որն արգելելու էր TikTok-ը Միացյալ Նահանգներում, եթե դրա մայր ընկերությունը՝ ByteDance-ը, չվաճառեր այն: Թրամփը հունվարի 20-ին իր երդմնակալությունից հետո ստորագրեց գործադիր հրամանագիր, որը հետաձգեց հարթակի վրա ԱՄՆ-ի կողմից արգելքը առնվազն 75 օրով։ Նա նաև լրագրողներին ասաց, որ ԱՄՆ-ն պետք է իրավունք ունենա TikTok-ի կեսի նկատմամբ, բայց չբացատրեց, թե դա ինչ է նշանակում։

«Անկախ զրպարտություններից՝ Ամենայն հայոց կաթողիկոսի դերակատարությունը Հայաստանի նորօրյա պատմության մեջ անգնահատելի է». Արշակ Սրբազան (տեսանյութ)
2512:36
«Ուզում են 7 հատ հանձնաժողով կազմեն, 10 զեկույց գրեն, դրանք առ ոչինչ են Վեհափառի օծման դեմ». Նիկողայոս Հովհաննիսյան (տեսանյութ)
4612:18
«Սա այն դեպքն է, երբ պետական մտածողությանը փոխարինում են բակային բարքերը, լափի գաղափարախոսությունն ու հեդոնիզմը». Արմեն Հովասափյան
6111:18
«Թե ինչպես մի ուսուցիչ ինձ շատ կարևոր դաս տվեց». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7811:06
Վիրջինիա նահանգը և Կոլումբիայի շրջանը դատի են տվել Դոնալդ Թրամփին՝ նրա պատվին կամար կառուցելու համար
10510:55
«Եվրոսեկպտիցիզմը գլուխ է բարձրացնում». Գարիկ Քեռյան
6810:42
Թուրքիայում ուժի մեջ է մտել 15 տարեկանից փոքր երեխաների համար սոցիալական ցանցեր մուտք գործելու արգելքը
10810:31
«Սա խելագարություն է». Գագիկ Համբարյան
6510:18