Դանիայում կանանց կզորակոչեն բանակ

Դանիայի իշխանությունները որոշել են կանանց զորակոչել բանակ պարտադիր զինվորական ծառայության: Այս մասին հաղորդում է Associated Press-ը:
Նշվում է, որ փոփոխությունները հաստատվել են ՆԱՏՕ-ի երկրներում աճող ռազմական ներդրումների և ռուս-ուկրաինական հակամարտության պատճառով առաջացած միջազգային լարվածության ֆոնին: Դանիայի խորհրդարանի կողմից 2023 թվականի հունիսին ընդունված օրենքի համաձայն՝ 2025 թվականի հուլիսի 1-ից հետո 18 տարեկանը լրացող դանիացի կանայք կընդգրկվեն զորակոչի վիճակահանության համակարգում՝ իրենց տղամարդ հայրենակիցների հետ հավասար հիմունքներով:
Դանիայի օրենսդրության համաձայն՝ կամավորներն են առաջինը գրանցվում զինվորական ծառայության, իսկ մնացածը որոշվում են վիճակահանությամբ:
Զորակոչիկները նաև կունենան 4-ից մինչև 11 ամիս երկարացված ծառայության ժամկետ: «Սկզբում զորակոչիկները կանցկացնեն հինգ ամիս հիմնական պատրաստություն, ապա վեց ամիս օպերատիվ ծառայություն՝ գումարած լրացուցիչ պատրաստություն», - նշում է թերթը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Դանիայի իշխանությունները որոշել են սկսել առողջական խնդիրներ ունեցող քաղաքացիների զորակոչել երկրի զինված ուժեր: Զինվորական ծառայության թարմացված պահանջները ներառում են զիջումներ շաքարախտի, թեթև ասթմայի, ալերգիայի որոշ ձևերի և ուշադրության դեֆիցիտի և հիպերակտիվության խանգարման վերաբերյալ։

«Անցյալ տարի 10 մլրդ դրամ մնացել էր վրեքը, որոշեցին Ախուրյանին օգնել». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
2614:30
«Երևանում աշխատանքի գնալը վերածվել է սթրեսային փորձության»․ Սոնա Աղեկյան
3014:24
Ուկրաինան Յակուբովիչին ներառել է ՊՆ Հետախուզության գլխավոր վարչության տվյալների բազայում
9413:43
Սպասվում է տեղումնառատ և սառը նոյեմբեր (տեսանյութ)
7512:54
«Դու ինձ տուգանելու իրավունք չունես»․ միջադեպ՝ ավտոբուսում (տեսանյութ)
8812:24
Գագիկ Ծառուկյանի և անազատության մեջ գտնվողների պաշտպանության խորհուրդը նամակ է հղել Խաղաղության Նոբելյան մրցանակակրին
6812:12
Ուղիղ միացում՝ Երևանի քաղաքապետարանից (տեսանյութ)
7709:42
«Բա ես հիմա ի՞նչ անեմ». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
11209:06