Ադրբեջանական կողմը հրապարակել է Գրոզնիի մոտ AZAL-ի ինքնաթիռը խոցելու հրամանի ձայնագրությունը
![]() 671 Չորեքշաբթի, 02 հուլիսի, 2025 թ., 00:30 Ադրբեջանական Minval լրատվականը հրապարակել է անանուն նամակ, որը, ենթադրաբար, պարունակում է ՀՕՊ կապիտան Դմիտրի Պալադիչուկի բացատրական գրառումը՝ 2024 թվականի դեկտեմբերի 25-ին մարտական հերթապահության վերաբերյալ: Փաստաթղթում ասվում է, թե ռուս զինվորականները կրակ են բացել AZAL Embraer E190 ուղևորատար ինքնաթիռի վրա՝ հեռախոսով ստացված հրամանով։ Աղբյուրը նաև հրապարակել է աուդիոձայնագրություն, որը, ենթադրաբար, պատկերում է «Կրակ» հրամանի փոխանցման պահը: Պալադիչուկն, ըստ աղբյուրի, ծառայում է 75564 համարի ստորաբաժանումում: Ավիաաղետը տեղի է ունեցել 2024 թվականի դեկտեմբերի 25-ին. Ադրբեջան մեկնող Embraer E190 ինքնաթիռը վթարի է ենթարկվել Ակտաուի մոտակայքում։ 38 մարդ զոհվել է, ևս 29-ը՝ ողջ մնացել։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը միջադեպի համար մեղադրել է ռուսական կողմին։ Ավելի ուշ Վլադիմիր Պուտինը ներողություն է խնդրել Ռուսաստանի օդային տարածքում տեղի ունեցած միջադեպի համար։ |

«Կոյուղաջրերը տարածվել են փողոցներով՝ լցվելով շենքերի նկուղները»․ Արմեն Քոչարյան (տեսանյութ)
5315:30
«Հայ կնոջ արձանը կկառուցեմ. միայն թող տեղը տան». Գագիկ Ծառուկյան
13514:06
Սպասվում են տեղումներ, բուք, մերկասառույց
11613:42
«Պատրաստ եմ զոհել կյանքս հանուն Իրանի»․ Փեզեշքիան
8513:29
«Եթե կարողանաս կարդալ հրապարակածդ տեքստը, կընդունեմ, որ ուժեղ տղա ես»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
14511:54
«Բա սա անելու բան ա՞». Արթուր Չախոյան (տեսանյութ)
14711:06
ՑԱՀԱԼ-ն իրանցիներին կոչ է արել զերծ մնալ գնացքներով երթևեկելուց
24410:56
«Ներողություն եմ խնդրում»․ Անդրանիկ Քոչարյան
17610:36
