Ֆոն դեր Լեյենը հաջորդ հինգշաբթի կներկայանա խորհրդարան՝ վստահության քվեարկության համար

Եվրոպական խորհրդարանը հաջորդ հինգշաբթի օրը կքվեարկի Եվրոհանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի նկատմամբ անվստահության քվեարկության վերաբերյալ, հայտարարել է Ռումինիայից Եվրոխորհրդարանի պատգամավոր Գեորգե Պիպերեան, ով ներկայացրել է համապատասխան առաջարկը քննարկման համար։
«Ուրսուլա ֆոն դեր Լեյենի նկատմամբ անվստահության քվեարկությունը հենց նոր ստուգվել է Եվրոխորհրդարանի նախագահների խորհրդի կողմից։ Կա 79 ստորագրություն։ Այն կքննարկվի հաջորդ երկուշաբթի, քվեարկությունը տեղի կունենա հաջորդ հինգշաբթի Ստրասբուրգում»,- գրել է քաղաքական գործիչը X սոցիալական ցանցի էջում։
Անվստահության քվեարկություն անցկացնելու համար անհրաժեշտ է հատուկ նիստին մասնակցող՝ Եվրոխորհրդարանի պատգամավորների երկու երրորդը (բայց ոչ պակաս, քան Եվրոխորհրդարանի պատգամավորների ընդհանուր թվի 50,1%-ը)։ Մինչ օրս ԵՄ պատմության մեջ Եվրոհանձնաժողովի նկատմամբ անվստահության քվեարկություն չի ընդունվել։
Հունիսի վերջին բրիտանական Financial Times թերթը հաղորդեց, որ Եվրոխորհրդարանի մի շարք պատգամավորներ նախաձեռնում են Եվրոհանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի նկատմամբ անվստահության քվեարկություն՝ համավարակի ընթացքում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի ձեռքբերման շուրջ ծագած սկանդալի պատճառով։

«Անկախ զրպարտություններից՝ Ամենայն հայոց կաթողիկոսի դերակատարությունը Հայաստանի նորօրյա պատմության մեջ անգնահատելի է». Արշակ Սրբազան (տեսանյութ)
2512:36
«Ուզում են 7 հատ հանձնաժողով կազմեն, 10 զեկույց գրեն, դրանք առ ոչինչ են Վեհափառի օծման դեմ». Նիկողայոս Հովհաննիսյան (տեսանյութ)
4612:18
«Սա այն դեպքն է, երբ պետական մտածողությանը փոխարինում են բակային բարքերը, լափի գաղափարախոսությունն ու հեդոնիզմը». Արմեն Հովասափյան
6111:18
«Թե ինչպես մի ուսուցիչ ինձ շատ կարևոր դաս տվեց». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7811:06
Վիրջինիա նահանգը և Կոլումբիայի շրջանը դատի են տվել Դոնալդ Թրամփին՝ նրա պատվին կամար կառուցելու համար
10510:55
«Եվրոսեկպտիցիզմը գլուխ է բարձրացնում». Գարիկ Քեռյան
6810:42
Թուրքիայում ուժի մեջ է մտել 15 տարեկանից փոքր երեխաների համար սոցիալական ցանցեր մուտք գործելու արգելքը
10810:31
«Սա խելագարություն է». Գագիկ Համբարյան
6510:18