«Նիկոլ Փաշինյանն ու Ալիևը կհանդիպեն Դուբայում»․ #MiddleEastEye

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կհանդիպեն Դուբայում հուլիսի վերջին։ Այդ մասին գրում է Middle East Eye պարբերականը։
«Թեև Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ համաձայնության են եկել մարտին, Բաքուն դեռևս առաջ է քաշում մի քանի լրացուցիչ պայմաններ՝ նախքան համաձայնագիրը պաշտոնապես ստորագրելը:
Ադրբեջանը պահանջում է, որ Երևանը փոփոխություններ կատարի իր Սահմանադրության մեջ, բացառելով Ադրբեջանի տարածքի մասին հիշատակումները, դադարեցնի Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության գործունեությունը և լուծարի ԵԱՀԿ Մինսկի խումբը, որին Բաքուն վերջին երեք տասնամյակների ընթացքում մեղադրել է կողմնակալության մեջ», – գրում է Middle East Eye-ը:
Աղբյուրը հավելել է, որ ԱՄԷ-ն ցանկանում է հյուրընկալել բանակցությունները՝ երկու կովկասյան ժողովուրդների միջև հարաբերությունները բարելավելու իր ջանքերի շրջանակներում։
Ըստ պարբերականի՝ Դուբայում նախատեսված հանդիպումը դրական նշան է, որը ցույց է տալիս, որ երկու կողմերն էլ շարունակում են պատրաստակամ լինել համագործակցելու՝ չնայած շարունակվող տարաձայնություններին։
Փորձագետները նշում են, որ հաջորդ տարի կայանալիք ընտրությունների համատեքստում քիչ հավանական է, որ Փաշինյանը սահմանադրական հանրաքվե անցկացնի ընտրություններից առաջ։

«Փորձում եմ հիշել այն բոլոր քաղբանտարկյալներին, ում բանտ է ուղարկել դատավոր Մասիս Մելքոնյանը»․ Ռուբեն Մելիքյան
3016:36
«Մեծ Բրիտանիան այն հեռատես տերությունն է, որը ճիշտ ժամանակին հրաժարվեց ԵՄ-ից»․ Արա Պողոսյան
4916:24
«Արդյո՞ք Արմեն Գրիգորյանը մեջտեղ է բերվում ԱՄՆ-ի կողմից, որպեսզի ուժերի բալանսն ապահովի մեր տարածաշրջանում»․ Հովհաննես Իշխանյան
7416:06
«Բանանի շոու՝ Անթալիայի բանակցությունների ծխածածկույթի տակ»․ Գևորգ Գևորգյան
7315:36
«Գերիների ազատ արձակումը պահանջում է կոնկրետ գործողություններ, ոչ թե միայն հայտարարություններ»․ Նժդեհ Իսկանդարյան
6415:30
«Աղերսելով հնարավոր չէ խաղաղության հասնել»․ Դավիթ Մանուկյան
8115:00
«Փորձեց բռունցքներին ազատություն տալ», «եղել է դաստիարակչական գործողություն»․ Հարություն Մկրտչյանն ու Բորիս Մուրազին՝ Հանրայինի տաղավարում վիճաբանության մասին (տեսանյութ)
8714:36
«20 տարի հետո որտե՞ղ, ի՞նչ կարգավիճակով ես լինելու»․ Ոսկան Սարգսյան
7414:12