Թուրքիայի Չեշմե հանգստավայրում հրդեհ է բռնկվել

2210
Հինգշաբթի, 03 հուլիսի, 2025 թ., 10:46
Անտառային խոշոր հրդեհ է բռնկվել Էգեյան ծովի ափին գտնվող Թուրքիայի Չեշմե հանգստավայրում, կրակը հասել է տներ, երեք գյուղերի բնակիչներ արդեն տարհանվել են, հաղորդել է NTV-ն։
Հրդեհը բռնկվել է Իլդիր շրջանի գյուղատնտեսական դաշտերում, ուժեղ քամու պատճառով կրակը տարածվել է անտառում։
Հեռուստաալիքի տվյալներով՝ տարհանվել են Իլդիր, Գերմիյան և Նոհութալան գյուղերի բնակիչները», - հաղորդել է հեռուստաալիքը։
Գյուղատնտեսության և անտառտնտեսության նախարար Իբրահիմ Յումաքլին հայտարարել էր, որ հրշեջներին հաջողվել էր մարել Իզմիր նահանգի Մենդերես և Սեֆերիհիսար շրջաններում բռնկված հրդեհները օրեր անց։
Ավելի վաղ անտառային հրդեհներ էին սկսվել նաև Թուրքիայի արևմուտքում գտնվող Բուրսա և Քոջաելի նահանգներում։

Նոր կադրեր՝ Փարաքարում տեղի ունեցած հրդեհից (տեսանյութ)
6015:30
Օկուպացված Արցախում տրակտոր է պայթել ականի վրա
4815:24
Կրասնոյարսկ-Երևան չվերթի օդանավում կինը հանկարծամահ է եղել
7214:54
ԱՄՆ-ում փրկել են 11 ամսական երեխային, որին հայրը ողջ-ողջ թաղել էր (տեսանյութ)
21312:36
Հարավային Կորեայում ավտոբուսը բախվել է 32 տրանսպորտային միջոցի․ տուժել է 57 մարդ (տեսանյութ)
22709:49
Բուլղարիայում նոյեմբերի 11-ը հայտարարվել է սգո օր
345Երեկ, 18:55
«Պարզվել է վնասվածքը պատճառած աղջկա ինքնությունը․ նա հայտնաբերվել է»․ ՆԳՆ
210Երեկ, 18:48
Էջմիածնում դպրոցական աղջիկների վեճն ավարտվել է դանակահարությամբ
197Երեկ, 18:36