«Թուրքիան աջակցում է ռուս-ադրբեջանական լարվածության կարգավորմանն ուղղված կառուցողական քայլերին». Էրդողան

Թուրքիան հույս ունի, որ Ադրբեջանի և Ռուսաստանի միջև լարված իրավիճակը կկարգավորվի և այն չի վնասի երկու երկրների միջև հարաբերություններին, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«Մեր գլխավոր ցանկությունն այն է, որ այս դժբախտ միջադեպերն անդառնալի վնաս չպատճառեն երկու երկրների միջև հարաբերություններին։ Տեղական անհամաձայնությունները կարող են լուծվել տվյալ իրավիճակի շրջանակներում, և դրա համար չափազանց կարևոր է հանգստություն պահպանել», - ընդգծել է նա։
Էրդողանի խոսքով՝ երկու երկրներն էլ «բավարար իմաստություն ունեն այս ճգնաժամը հաղթահարելու համար», Թուրքիան աջակցում է «կարգավորմանն ուղղված կառուցողական քայլերին», - նշել է նա։
«Կովկասն այլևս չի դիմանա նոր բախման», - կարծում է Թուրքիայի նախագահը։
Նա հավելել է, որ իրավիճակը քննարկել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, ով «գործում է չափազանց զգույշ՝ չտրվելով սադրանքներին և չսադրելով հակամարտություն»։
Ռուս-ադրբեջանական հարաբերությունների սրումը պայմանավորված էր հունիսի վերջին Եկատերինբուրգում ադրբեջանական սփյուռքի անդամների ձերբակալությամբ, որին հետևել է Բաքվում «Sputnik Ադրբեջանի» մի քանի աշխատակիցների՝ ՌԴ քաղաքացիների ձերբակալությունը:

«Փորձում եմ հիշել այն բոլոր քաղբանտարկյալներին, ում բանտ է ուղարկել դատավոր Մասիս Մելքոնյանը»․ Ռուբեն Մելիքյան
3016:36
«Մեծ Բրիտանիան այն հեռատես տերությունն է, որը ճիշտ ժամանակին հրաժարվեց ԵՄ-ից»․ Արա Պողոսյան
4916:24
«Արդյո՞ք Արմեն Գրիգորյանը մեջտեղ է բերվում ԱՄՆ-ի կողմից, որպեսզի ուժերի բալանսն ապահովի մեր տարածաշրջանում»․ Հովհաննես Իշխանյան
7416:06
«Բանանի շոու՝ Անթալիայի բանակցությունների ծխածածկույթի տակ»․ Գևորգ Գևորգյան
7315:36
«Գերիների ազատ արձակումը պահանջում է կոնկրետ գործողություններ, ոչ թե միայն հայտարարություններ»․ Նժդեհ Իսկանդարյան
6415:30
«Աղերսելով հնարավոր չէ խաղաղության հասնել»․ Դավիթ Մանուկյան
8115:00
«Փորձեց բռունցքներին ազատություն տալ», «եղել է դաստիարակչական գործողություն»․ Հարություն Մկրտչյանն ու Բորիս Մուրազին՝ Հանրայինի տաղավարում վիճաբանության մասին (տեսանյութ)
8714:36
«20 տարի հետո որտե՞ղ, ի՞նչ կարգավիճակով ես լինելու»․ Ոսկան Սարգսյան
7414:12