«Իրանը չի դադարեցրել ուրանի հարստացումը». Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը շարունակում է հրաժարվել միջազգային տեսուչներին իր միջուկային օբյեկտներ մուտք գործելու հնարավորություն տրամադրելուց և չի դադարեցրել ուրանի հարստացումը։
ԱՄՆ նախագահի խոսքով՝ չնայած համաձայնագրերի բացակայությանը, Թեհրանի վրա ճնշման քաղաքականությունն արդյունք է տվել. Իսլամական Հանրապետության միջուկային նկրտումները լրջորեն սահմանափակվել են։ Այնուամենայնիվ, Թրամփը չի բացառել, որ Իրանի իշխանությունները կարող են փորձել վերսկսել զարգացումները մեկ այլ վայրում՝ միջազգային հանրությունից գաղտնի։
«Կարծում եմ, որ նրանց ծրագիրը լուրջ վնաս է կրել, գուցե անդառնալի։ Բայց նրանք կարող են ամեն ինչ սկսել նորից՝ մեկ այլ վայրում։ Մենք դա հասկանում ենք», - ասել է Սպիտակ տան ղեկավարը։
Նա հավելել է, որ նախատեսում է Իրանի հարցը քննարկել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ՝ հուլիսի 7-ին Վաշինգթոն կատարելիք նրա այցի ժամանակ։

«Փորձում եմ հիշել այն բոլոր քաղբանտարկյալներին, ում բանտ է ուղարկել դատավոր Մասիս Մելքոնյանը»․ Ռուբեն Մելիքյան
3016:36
«Մեծ Բրիտանիան այն հեռատես տերությունն է, որը ճիշտ ժամանակին հրաժարվեց ԵՄ-ից»․ Արա Պողոսյան
4916:24
«Արդյո՞ք Արմեն Գրիգորյանը մեջտեղ է բերվում ԱՄՆ-ի կողմից, որպեսզի ուժերի բալանսն ապահովի մեր տարածաշրջանում»․ Հովհաննես Իշխանյան
7416:06
«Բանանի շոու՝ Անթալիայի բանակցությունների ծխածածկույթի տակ»․ Գևորգ Գևորգյան
7315:36
«Գերիների ազատ արձակումը պահանջում է կոնկրետ գործողություններ, ոչ թե միայն հայտարարություններ»․ Նժդեհ Իսկանդարյան
6415:30
«Աղերսելով հնարավոր չէ խաղաղության հասնել»․ Դավիթ Մանուկյան
8115:00
«Փորձեց բռունցքներին ազատություն տալ», «եղել է դաստիարակչական գործողություն»․ Հարություն Մկրտչյանն ու Բորիս Մուրազին՝ Հանրայինի տաղավարում վիճաբանության մասին (տեսանյութ)
8714:36
«20 տարի հետո որտե՞ղ, ի՞նչ կարգավիճակով ես լինելու»․ Ոսկան Սարգսյան
7414:12