Տեխասում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 50֊ի, նրանցից 15-ը երեխաներ են

ԱՄՆ Տեխաս նահանգում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղի զոհերի թիվը աճում է․ «Մենք ունենք 43 դիակ Քեր շրջանում: Նրանց թվում են 28 մեծահասակ և 15 երեխա», - մամուլի ասուլիսում ասել է շերիֆ Լարի Լեյտան: Բացի այդ, երեք նոր մահ է գրանցվել Բըրնեթ շրջանում և չորսը՝ Թրևիս շրջանում, հաղորդել են մի շարք ամերիկյան լրատվամիջոցներ՝ հղում անելով տարածաշրջանային իշխանություններին:
27 անհետ կորած աղջիկների ճակատագիրը մնում է անհայտ, իսկ զոհված մի քանի երեխաների և մեծահասակների ինքնությունը դեռևս պարզված չէ, լրագրողների հետ զրույցում ասել է շերիֆը: Շարունակվող որոնողական գործողություններին մասնակցում են մոտ 500 փրկարար և 14 ուղղաթիռ, Տեխասի ազգային գվարդիան և ԱՄՆ ափամերձ պահպանությունը:
Գվադալուպե գետի մոտ գտնվող ամառային ճամբարում գտնվող մոտ 750 աղջիկների մեծ մասը փրկվել է, այդ թվում՝ ճամբարի աշխատակիցները, հաջողությամբ տարհանվել են, ասել է Լեյտան: Ինչպես ավելի վաղ հայտնել էր Տեխասի փոխնահանգապետ Դեն Պատրիկը, Գուադալուպե գետը հուլիսի 4-ի գիշերը ընդամենը 45 րոպեում բարձրացել է 8 մետրով:

ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունից կալանավորված օտարերկրացի է փախել (տեսանյութ)
9214:18
Մոսկվայի հարավում պայթել է Ուկրաինայի նախկին վարչապետի խորհրդականի ավտոմեքենան (տեսանյութ)
15913:49
Ուկրաինան հարվածել է Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ կան զոհեր (տեսանյութ)
19412:19
Պայթյուն՝ գազալցակայանում
12011:48
Պակիստանում միկրոավտոբուսի՝ գետն ընկնելու հետևանքով 11 մարդ է զոհվել
24211:25
ԻՀՊԿ-ն հարվածել է Բահրեյնում տեղակայված ամերիկյան ռադիոլոկացիոն կայանին
20111:01
«Արաբկիր» ԲԿ-ում 12-ամյա տղա է մահացել
11610:36
Տրանսպորտի վարորդը հավաքակայանից վերջնակետ գնալու ճանապարհին մահացել է
12609:18