Ի՞նչ է ուզում բանակցել Թրամփը Նեթանյահուի հետ. Walla

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է վաղը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ համաձայնության գալ Գազայում պատերազմի ավարտի պայմանների վերաբերյալ, Walla-ին հայտնել են ամերիկյան բարձրաստիճան աղբյուրները։
Հանդիպման կենտրոնական թեման կլինի այն հարցը, թե ով և ինչպես կկառավարի Գազայի հատվածը պատերազմից հետո։
ԱՄՆ-ի աղբյուրները նշել են, որ Թրամփը ցանկանում է լսել Նեթանյահուի դիրքորոշումն այս հարցի վերաբերյալ և փոխըմբռնման հասնել։
«Մենք ցանկանում ենք համաձայնեցված շրջանակի գալ այն մասին, թե ինչ կլինի Գազայում պատերազմից հետո», - ասել է ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնյան։
«Պատերազմից հետո օրվա» ծրագիրը, որը կորոշի, թե ինչպես կկառավարվի Գազան առանց ՀԱՄԱՍ-ի, պատերազմն ավարտելու ցանկացած համաձայնագրի հիմնական տարրն է։
Եթե ժամանակավոր հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվի, այս հարցը կդառնա Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև բանակցությունների կենտրոնական թեման հրադադարի 60-օրյա ժամկետում։
Թրամփը և Նեթանյահուն կհանդիպեն Սպիտակ տանը հուլիսի 7-ի լույս 8-ի գիշերը (երկուշաբթի-երեքշաբթի)։

«Արդյո՞ք Արմեն Գրիգորյանը մեջտեղ է բերվում ԱՄՆ-ի կողմից, որպեսզի ուժերի բալանսն ապահովի մեր տարածաշրջանում»․ Հովհաննես Իշխանյան
1416:06
«Բանանի շոու՝ Անթալիայի բանակցությունների ծխածածկույթի տակ»․ Գևորգ Գևորգյան
4415:36
«Գերիների ազատ արձակումը պահանջում է կոնկրետ գործողություններ, ոչ թե միայն հայտարարություններ»․ Նժդեհ Իսկանդարյան
4615:30
«Աղերսելով հնարավոր չէ խաղաղության հասնել»․ Դավիթ Մանուկյան
7215:00
«Փորձեց բռունցքներին ազատություն տալ», «եղել է դաստիարակչական գործողություն»․ Հարություն Մկրտչյանն ու Բորիս Մուրազին՝ Հանրայինի տաղավարում վիճաբանության մասին (տեսանյութ)
8014:36
«20 տարի հետո որտե՞ղ, ի՞նչ կարգավիճակով ես լինելու»․ Ոսկան Սարգսյան
6914:12
«Համարում եմ պետական դավաճան»․ Արսեն Ջուլֆալակյան
8314:00
ԵԽԽՎ «Եվրոպական պահպանողականներ, հայրենասերներ և գործընկերներ» քաղաքական խումբը հայտարարությամբ է հանդես եկել
8113:24