«Սպասում ենք բանակցությունների 3-րդ փուլի վերաբերյալ ուկրաինական կողմի պատասխանին»․ Ֆիդան

Թուրքիան սպասում է ուկրաինական կողմի պատասխանին՝ Ստամբուլում Ուկրաինայի հարցով բանակցությունների երրորդ փուլի ժամկետների վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։
«ՌԴ-ն հայտնել է իր պատրաստակամությունը բանակցությունների երրորդ փուլի համար։ Հիմա մենք սպասում ենք ուկրաինական կողմի պատասխանին»,- ասել է Ֆիդանը՝ Բրազիլիայում BRICS-ի գագաթնաժողովի ավարտին։
Նրա խոսքով՝ Թուրքիան նույնպես պատրաստ է Ուկրաինայի կարգավորման հարցով առաջնորդների հանդիպմանը։ «Թուրքիայում առաջնորդների հանդիպում կազմակերպելու հետ կապված խնդիրներ չկան»,- ասել է նա։
Ֆիդանը կարծում է, որ Ստամբուլում Ուկրաինայի հարցով ուղիղ բանակցությունների երկու փուլերը հաջող են եղել։ «Բանակցությունների նախորդ երկու փուլերը թույլ են տվել գերիների և զոհվածների մարմինների ռեկորդային թվով փոխանակում»,- նշել է նախարարը։ Նա հավելել է, որ, իր կարծիքով, կողմերը գոհ են բանակցային գործընթացի մարդասիրական կողմից։ «Հարցն այն է, թե ինչպե՞ս ապահովել մշտական կամ ժամանակավոր հրադադար։ Դա կարվի առաջնորդների մասնակցությամբ գագաթնաժողովո՞ւմ, թե՞ բանակցությունների ընթացքում։ Այս հարցի շուրջ քննարկումները շարունակվում են։ Կողմերն ունեն տարբեր գաղափարներ»,- ասել է Թուրքիայի ԱԳ նախարարը։

«Փորձում եմ հիշել այն բոլոր քաղբանտարկյալներին, ում բանտ է ուղարկել դատավոր Մասիս Մելքոնյանը»․ Ռուբեն Մելիքյան
3016:36
«Մեծ Բրիտանիան այն հեռատես տերությունն է, որը ճիշտ ժամանակին հրաժարվեց ԵՄ-ից»․ Արա Պողոսյան
4916:24
«Արդյո՞ք Արմեն Գրիգորյանը մեջտեղ է բերվում ԱՄՆ-ի կողմից, որպեսզի ուժերի բալանսն ապահովի մեր տարածաշրջանում»․ Հովհաննես Իշխանյան
7416:06
«Բանանի շոու՝ Անթալիայի բանակցությունների ծխածածկույթի տակ»․ Գևորգ Գևորգյան
7315:36
«Գերիների ազատ արձակումը պահանջում է կոնկրետ գործողություններ, ոչ թե միայն հայտարարություններ»․ Նժդեհ Իսկանդարյան
6415:30
«Աղերսելով հնարավոր չէ խաղաղության հասնել»․ Դավիթ Մանուկյան
8115:00
«Փորձեց բռունցքներին ազատություն տալ», «եղել է դաստիարակչական գործողություն»․ Հարություն Մկրտչյանն ու Բորիս Մուրազին՝ Հանրայինի տաղավարում վիճաբանության մասին (տեսանյութ)
8714:36
«20 տարի հետո որտե՞ղ, ի՞նչ կարգավիճակով ես լինելու»․ Ոսկան Սարգսյան
7414:12