Սեուլի դատարանը երկրորդ անգամ ձերբակալման օրդեր է տվել նախկին նախագահին

Սեուլի դատարանը երկրորդ անգամ ձերբակալման օրդեր է տվել նախկին նախագահ Յուն Սոկ Յոլին՝ դեկտեմբերին ռազմական դրություն մտնելու որոշման հետ կապված մեղադրանքներով, հաղորդում է Politico-ն։
Նախկին նախագահն առաջին անգամ ձերբակալվել էր հունվարին և ազատ արձակվել մարտին։
Յունին մեղադրանք է առաջադրվել խռովության փորձի համար, այն բանից հետո, երբ նա ռազմական դրություն էր հայտարարել։
Հուլիսի 9-ին տեղի է ունեցել նոր դատական նիստ, որը տևել է մոտ յոթ ժամ։ Յունին առաջադրվել են հավելյալ մեղադրանքներ՝ իշխանության չարաշահում, պետական պաշտոնյաների աշխատանքին խոչընդոտում և պաշտոնական փաստաթղթերի կեղծում։ Դատարանն ընդունել է հատուկ դատախազի փաստարկներն այն մասին, որ նախկին նախագահը կարող է ոչնչացնել ապացույցներն ազատության մեջ գտնվելու դեպքում։
Նախկին պետության ղեկավարն ուղարկվել է նախնական կալանքի վայր։

«Փորձում եմ հիշել այն բոլոր քաղբանտարկյալներին, ում բանտ է ուղարկել դատավոր Մասիս Մելքոնյանը»․ Ռուբեն Մելիքյան
3016:36
«Մեծ Բրիտանիան այն հեռատես տերությունն է, որը ճիշտ ժամանակին հրաժարվեց ԵՄ-ից»․ Արա Պողոսյան
4916:24
«Արդյո՞ք Արմեն Գրիգորյանը մեջտեղ է բերվում ԱՄՆ-ի կողմից, որպեսզի ուժերի բալանսն ապահովի մեր տարածաշրջանում»․ Հովհաննես Իշխանյան
7416:06
«Բանանի շոու՝ Անթալիայի բանակցությունների ծխածածկույթի տակ»․ Գևորգ Գևորգյան
7315:36
«Գերիների ազատ արձակումը պահանջում է կոնկրետ գործողություններ, ոչ թե միայն հայտարարություններ»․ Նժդեհ Իսկանդարյան
6415:30
«Աղերսելով հնարավոր չէ խաղաղության հասնել»․ Դավիթ Մանուկյան
8115:00
«Փորձեց բռունցքներին ազատություն տալ», «եղել է դաստիարակչական գործողություն»․ Հարություն Մկրտչյանն ու Բորիս Մուրազին՝ Հանրայինի տաղավարում վիճաբանության մասին (տեսանյութ)
8714:36
«20 տարի հետո որտե՞ղ, ի՞նչ կարգավիճակով ես լինելու»․ Ոսկան Սարգսյան
7414:12