«Համաձայնության հասնելու նոր փորձ՝ առանց ՌԴ-ի միջնորդության»․ BBC–ն` Փաշինյան-Ալիև հանդիպման մասին
![]() 739 Հինգշաբթի, 10 հուլիսի, 2025 թ., 12:11 BBC–ն անդրադարձել է ԱՄԷ մայրաքաղաք Աբու Դաբիում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը։ Լրատվամիջոցի որակմամբ՝ Աբու Դաբիի հանդիպումը կարող է լինել երկու երկրների կողմից համաձայնության հասնելու նոր փորձ՝ առանց Ռուսաստանի միջնորդության։ Ըստ գործակալության զրուցակիցների՝ Աբու Դաբիում կայանալիք հանդիպման ժամանակ կքննարկվեն երկու երկրների միջև հաղորդակցությունների բացման, սահմանազատման և այլ չլուծված հարցեր։ Ինչպես նշվել է, Բաքուն պահանջում է, որ իրեն տրամադրվի, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը»։ Ռուսաստանն այս գործընթացում իրեն համարում էր միջնորդ, որը կշահեր տարածաշրջանային հաղորդակցությունների բացումից, և ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն ակտիվորեն ներգրավված էր բանակցություններում, գրում է լրատվամիջոցը։ Մոսկվան ցանկանում էր, որ Հայաստանով անցնող ճանապարհը վերահսկվի Ռուսաստանի սահմանապահ ծառայության կողմից։ Երևանը պնդում է, որ նման սցենարը հակասում է Հայաստանի ինքնիշխանությանը, և որ իր տարածքով անցնող բեռները պետք է ստուգվեն։ Փաշինյանը նաև չէր ցանկանում, որ ԱԴԾ–ն մասնակցի նախագծին։ Բաքվի հարաբերությունները Կրեմլի հետ վերջին մեկ տարվա ընթացքում զգալիորեն վատթարացել են, և այժմ նրանք նույնպես չեն ցանկանում, որ Ռուսաստանը մասնակցի հաղորդակցությունների բացմանը։ «Ադրբեջանը, ըստ երևույթին, Ռուսաստանի համար այլևս տեղ չի տեսնում Հայաստանի տարածքով Ադրբեջանի հիմնական տարածքի և Նախիջևանի միջև հաղորդակցությունն ապահովելու հարցում», – նշել է Բեռլինի Կարնեգի կենտրոնի ռուսական և եվրասիական ուսումնասիրությունների գիտաշխատող Զաուր Շիրիևը։ Մոտեցման փոփոխությունն արդիական է դարձնում Հայաստանի կողմից առաջարկվող փոխզիջումներն, օրինակ՝ միջազգային անվտանգության ընկերության ներգրավումը բեռների ստուգման համար։ Այժմ կողմերը քննարկում են նման նախագծի իրականացումը Վաշինգթոնի հետ՝ ամերիկյան ընկերության մասնակցությամբ․ գրել է տարածաշրջանային փորձագետ Օլեսյա Վարդանյանը։ Գործընթացում ԱՄՆ–ի դերի մասին է վկայում նաև այն փաստը, որ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հույս է հայտնել, որ շուտով երկու կողմերի միջև խաղաղության պայմանագիր կկնքվի։ Փորձագետ Շուջաթ Ահմեդզադեն, իր հերթին, ենթադրում է, որ Աբու Դաբիում կայանալիք հանդիպման ժամանակ կարող են քննարկվել խաղաղության պայմանագրի ստորագրման հետ կապված տեխնիկական հարցեր, ինչպիսիք են ստորագրման ամսաթիվը։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
