«Մենք չենք հանձնվի»․ Մերցը՝ Պուտինին

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը Հռոմում Ուկրաինայի վերակառուցման վերաբերյալ համաժողովում դիմել է ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինին և Դոնալդ Թրամփին։ Իր ելույթի ավարտին Մերցը շնորհակալություն է հայտնել դաշնակիցներին Կիևին ցուցաբերած օգնության համար և պարզաբանել, որ Բեռլինը կշարունակի աջակցել Ուկրաինայի էներգետիկ համակարգի կայունացմանը և վերակառուցմանը։
Նա նաև նշել է, որ ունի երկու ուղերձ։
«Ես երկու ուղերձ ունեմ։ Մեկն ուղղված է Մոսկվային և Պուտինին։ Ուղերձը բավականին պարզ է՝ մենք չենք հանձնվի»,- ասել է նա։
Այնուհետև Մերցը դիմել է Վաշինգթոնին և ԱՄՆ նախագահին՝ կոչ անելով մնալ Եվրոպայի հետ դաշինքի մեջ։ «Մնացե՛ք մեզ հետ», - ասել է Մերցը։
Նրա խոսքով՝ եվրոպացիներն ու ամերիկացիները նույն ալիքի վրա են, ունեն նույն շահերը։
«Աշխարհում մենք ձգտում ենք կայուն քաղաքական կարգի։ Մենք՝ ամերիկացիներն ու եվրոպացիներս, միասին ենք։ Մնացե՛ք մեզ հետ այս կողմում և մեր ընդհանուր պատմության այս էջում», - ընդգծել է Գերմանիայի կանցլերը։

«Արդյո՞ք Արմեն Գրիգորյանը մեջտեղ է բերվում ԱՄՆ-ի կողմից, որպեսզի ուժերի բալանսն ապահովի մեր տարածաշրջանում»․ Հովհաննես Իշխանյան
1416:06
«Բանանի շոու՝ Անթալիայի բանակցությունների ծխածածկույթի տակ»․ Գևորգ Գևորգյան
4415:36
«Գերիների ազատ արձակումը պահանջում է կոնկրետ գործողություններ, ոչ թե միայն հայտարարություններ»․ Նժդեհ Իսկանդարյան
4615:30
«Աղերսելով հնարավոր չէ խաղաղության հասնել»․ Դավիթ Մանուկյան
7215:00
«Փորձեց բռունցքներին ազատություն տալ», «եղել է դաստիարակչական գործողություն»․ Հարություն Մկրտչյանն ու Բորիս Մուրազին՝ Հանրայինի տաղավարում վիճաբանության մասին (տեսանյութ)
8014:36
«20 տարի հետո որտե՞ղ, ի՞նչ կարգավիճակով ես լինելու»․ Ոսկան Սարգսյան
6914:12
«Համարում եմ պետական դավաճան»․ Արսեն Ջուլֆալակյան
8314:00
ԵԽԽՎ «Եվրոպական պահպանողականներ, հայրենասերներ և գործընկերներ» քաղաքական խումբը հայտարարությամբ է հանդես եկել
8113:24