Իրաքում սկսվել է Քրդական բանվորական կուսակցության զինյալների զինաթափումը

Թուրքիայում արգելված Քրդստանի բանվորական կուսակցության առաջին քրդերը ժամանել են Հյուսիսային Իրաքի Սուլեյմանիե նահանգ՝ զենքերը հանձնելու համար, հաղորդում է NTV-ն: Հեռուստաալիքի տվյալներով՝ առաջին խումբը բաղկացած է կուսակցության 20-30 անդամներից, որոնց գլխավորում է կուսակցության բարձրաստիճան պաշտոնյան:
CNN Turk-ը հավելում է, որ քրդերն իրենց զենքերը նետում են ուղիղ կրակի մեջ՝ թուրքական և իրաքյան հետախուզական ծառայությունների ներկայացուցիչների ներկայությամբ:
Իրաքից բացի, զենքը կարելի է հանձնել նաև Թուրքիայում և Սիրիայում: Ակնկալվում է, որ մոտ 2000 մարդ ստիպված կլինի դա անել 3-5 ամսվա ընթացքում: CNN Turk-ի տվյալներով՝ մոտ 200 հոգուց բաղկացած խումբը ցանկություն է հայտնել զինաթափվել Թուրքիայում: Նրանց ունեցած ամենածանր զենքերն ականանետներն ու արկերն են: Քրդական կազմավորումները դրանք ստացել են Միացյալ Նահանգներից։ Նրանք չունեն տանկեր, հրթիռներ կամ ՀՕՊ զինատեսակներ, գրել է Reuters-ը։

«Արդյո՞ք Արմեն Գրիգորյանը մեջտեղ է բերվում ԱՄՆ-ի կողմից, որպեսզի ուժերի բալանսն ապահովի մեր տարածաշրջանում»․ Հովհաննես Իշխանյան
1416:06
«Բանանի շոու՝ Անթալիայի բանակցությունների ծխածածկույթի տակ»․ Գևորգ Գևորգյան
4415:36
«Գերիների ազատ արձակումը պահանջում է կոնկրետ գործողություններ, ոչ թե միայն հայտարարություններ»․ Նժդեհ Իսկանդարյան
4615:30
«Աղերսելով հնարավոր չէ խաղաղության հասնել»․ Դավիթ Մանուկյան
7215:00
«Փորձեց բռունցքներին ազատություն տալ», «եղել է դաստիարակչական գործողություն»․ Հարություն Մկրտչյանն ու Բորիս Մուրազին՝ Հանրայինի տաղավարում վիճաբանության մասին (տեսանյութ)
8014:36
«20 տարի հետո որտե՞ղ, ի՞նչ կարգավիճակով ես լինելու»․ Ոսկան Սարգսյան
6914:12
«Համարում եմ պետական դավաճան»․ Արսեն Ջուլֆալակյան
8314:00
ԵԽԽՎ «Եվրոպական պահպանողականներ, հայրենասերներ և գործընկերներ» քաղաքական խումբը հայտարարությամբ է հանդես եկել
8113:24