«Պուտինը կհամաձայնի հանդիպել Զելենսկու հետ՝ միայն Ուկրաինայի կապիտուլյացիայի դեպքում». Կիսլիցա

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կհամաձայնի հանդիպել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ միայն Ուկրաինայի կապիտուլյացիայի դեպքում։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի փոխարտգործնախարար Սերգեյ Կիսլիցյան՝ The Kyiv Independent-ին տված հարցազրույցում։
Նրա խոսքով՝ ի տարբերություն ուկրաինական պատվիրակության, որի անդամները կարող են Մոսկվայի հետ բանակցությունների վերաբերյալ մտքեր և կարծիքներ փոխանակել, ռուսական կողմը շատ խիստ կարգապահություն է պահպանում Պուտինի հրահանգները կատարելու հարցում։
«Եվ Պուտինի մանդատը կայանում է մեզ կապիտուլյացիայի ենթարկելու մեջ։ Նրանց տրամաբանությունը հակառակ է մեր տրամաբանությանը։ Մենք ասում ենք՝ եկեք հաստատենք հրադադար՝ առաջնորդների հանդիպման համար համապատասխան պայմաններ ստեղծելու, համաձայնության համար կառուցողական միջավայր ստեղծելու նպատակով, նրանք բացահայտ ասում են՝ ո՛չ, նախ դուք ընդունեք մեր պահանջները՝ կապիտուլյացիան, դրանից հետո միայն մենք կկազմակերպենք առաջնորդների հանդիպում», - ասել է Կիսլիցյան։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը բռնապետություն է, որի շրջանակներում ամենակարևոր որոշումները կայացնում է միայն մեկ անձ։ Այդիսկ պատճառով պատվիրակությունները չեն կարող ինքնուրույն հասնել շոշափելի արդյունքների։

«Արդյո՞ք Արմեն Գրիգորյանը մեջտեղ է բերվում ԱՄՆ-ի կողմից, որպեսզի ուժերի բալանսն ապահովի մեր տարածաշրջանում»․ Հովհաննես Իշխանյան
1416:06
«Բանանի շոու՝ Անթալիայի բանակցությունների ծխածածկույթի տակ»․ Գևորգ Գևորգյան
4415:36
«Գերիների ազատ արձակումը պահանջում է կոնկրետ գործողություններ, ոչ թե միայն հայտարարություններ»․ Նժդեհ Իսկանդարյան
4615:30
«Աղերսելով հնարավոր չէ խաղաղության հասնել»․ Դավիթ Մանուկյան
7215:00
«Փորձեց բռունցքներին ազատություն տալ», «եղել է դաստիարակչական գործողություն»․ Հարություն Մկրտչյանն ու Բորիս Մուրազին՝ Հանրայինի տաղավարում վիճաբանության մասին (տեսանյութ)
8014:36
«20 տարի հետո որտե՞ղ, ի՞նչ կարգավիճակով ես լինելու»․ Ոսկան Սարգսյան
6914:12
«Համարում եմ պետական դավաճան»․ Արսեն Ջուլֆալակյան
8314:00
ԵԽԽՎ «Եվրոպական պահպանողականներ, հայրենասերներ և գործընկերներ» քաղաքական խումբը հայտարարությամբ է հանդես եկել
8113:24