«Պուտինը Թրամփին հայտնել է, որ պատրաստվում է ակտիվացնել հարձակումն Ուկրաինայում»․ #Axios

763
Երկուշաբթի, 14 հուլիսի, 2025 թ., 11:23
Ըստ Axios-ի՝ Թրամփի հետ զրույցում Պուտինը խոստացել է երկու ամսվա ընթացքում գրավել նոր տարածքներ՝ մինչև Ուկրաինայի այն շրջանների վարչական սահմանները, որտեղ Ռուսաստանը դիրքեր ունի։
Թրամփն այս մանրամասներով կիսվել է Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հետ՝ ասելով, որ «նա (Պուտինը) ուզում է ամեն ինչ գրավել»։
Ըստ լրատվամիջոցի՝ հենց այս զրույցից հետո է Թրամփը սկսել է քննադատել Պուտինին և համաձայնել է ավելացնել Ուկրաինային մատակարարվող զենքի ծավալն ու տեսականին։
«Մենք նրանց (ուկրաինացիներին) կուղարկենք Patriot-ներ, որոնք նրանց խիստ անհրաժեշտ են, քանի որ Պուտինն իսկապես շատերին է զարմացրել։ Նա գեղեցիկ խոսում է, իսկ երեկոյան բոլորին ռմբակոծում է։ Այնպես որ, այստեղ մի փոքր խնդիր կա, և դա ինձ դուր չի գալիս», - ասել է Թրամփը։

«Արդյո՞ք Արմեն Գրիգորյանը մեջտեղ է բերվում ԱՄՆ-ի կողմից, որպեսզի ուժերի բալանսն ապահովի մեր տարածաշրջանում»․ Հովհաննես Իշխանյան
1416:06
«Բանանի շոու՝ Անթալիայի բանակցությունների ծխածածկույթի տակ»․ Գևորգ Գևորգյան
4415:36
«Գերիների ազատ արձակումը պահանջում է կոնկրետ գործողություններ, ոչ թե միայն հայտարարություններ»․ Նժդեհ Իսկանդարյան
4615:30
«Աղերսելով հնարավոր չէ խաղաղության հասնել»․ Դավիթ Մանուկյան
7215:00
«Փորձեց բռունցքներին ազատություն տալ», «եղել է դաստիարակչական գործողություն»․ Հարություն Մկրտչյանն ու Բորիս Մուրազին՝ Հանրայինի տաղավարում վիճաբանության մասին (տեսանյութ)
8014:36
«20 տարի հետո որտե՞ղ, ի՞նչ կարգավիճակով ես լինելու»․ Ոսկան Սարգսյան
6914:12
«Համարում եմ պետական դավաճան»․ Արսեն Ջուլֆալակյան
8314:00
ԵԽԽՎ «Եվրոպական պահպանողականներ, հայրենասերներ և գործընկերներ» քաղաքական խումբը հայտարարությամբ է հանդես եկել
8113:24