Ուկրաինան 10 միլիարդ դոլարի ամերիկյան զենք կստանա

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանը «հսկայական ներուժ» ունեցող երկիր է, այնինչ այդ ներուժը նրա առաջնորդ Վլադիմիր Պուտինը վատնում է պատերազմի վրա: «Մարդիկ մահանում են, փողը ծախսվում է: Նայեք, թե ինչ է պատահել նրա տնտեսության հետ»,- ասել է նա։
Թրամփը նաև ասել է, որ ԱՄՆ-ն ցանկանում է ապահովել «մշտական խաղաղություն» Ուկրաինայում. «Բացի այդ, մենք ունենք որոշակի պարամետրեր, որոնք հայտնի են երկու կողմերին էլ: Եվ մենք արդեն գիտենք, թե ինչ անել»։
Այս ֆոնին Թրամփի հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգը հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ քննարկել է Թրամփի՝ Կիևում ՆԱՏՕ-ի օգնությամբ Ուկրաինային ամերիկյան զենքի մատակարարումը արագացնելու ծրագիրը։
Axios-ին աղբյուրը հայտնել է, որ Ուկրաինան 10 միլիարդ դոլարի ամերիկյան զենք կստանա՝ որպես առաջին օգնության փաթեթի մաս։
Ըստ տեղեկությունների՝ ԱՄՆ-ն այս զենքը կվաճառի ՆԱՏՕ-ի դաշնակիցներին, սակայն Ուկրաինայի համար նախատեսված մատակարարումները ներառում են հրթիռներ, հակաօդային պաշտպանության համակարգեր և հրետանային արկեր։

«Անկախ զրպարտություններից՝ Ամենայն հայոց կաթողիկոսի դերակատարությունը Հայաստանի նորօրյա պատմության մեջ անգնահատելի է». Արշակ Սրբազան (տեսանյութ)
2512:36
«Ուզում են 7 հատ հանձնաժողով կազմեն, 10 զեկույց գրեն, դրանք առ ոչինչ են Վեհափառի օծման դեմ». Նիկողայոս Հովհաննիսյան (տեսանյութ)
4612:18
«Սա այն դեպքն է, երբ պետական մտածողությանը փոխարինում են բակային բարքերը, լափի գաղափարախոսությունն ու հեդոնիզմը». Արմեն Հովասափյան
6111:18
«Թե ինչպես մի ուսուցիչ ինձ շատ կարևոր դաս տվեց». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7811:06
Վիրջինիա նահանգը և Կոլումբիայի շրջանը դատի են տվել Դոնալդ Թրամփին՝ նրա պատվին կամար կառուցելու համար
10510:55
«Եվրոսեկպտիցիզմը գլուխ է բարձրացնում». Գարիկ Քեռյան
6810:42
Թուրքիայում ուժի մեջ է մտել 15 տարեկանից փոքր երեխաների համար սոցիալական ցանցեր մուտք գործելու արգելքը
10810:31
«Սա խելագարություն է». Գագիկ Համբարյան
6510:18