«Մոսկվան կցանկանար հասկանալ, թե ի՞նչ նկատի ունի Թրամփը»․ Լավրով

Մոսկվան կցանկանար հասկանալ, թե ի՞նչ նկատի ունի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ ուկրաինական կարգավորման համար 50 օրվա մասին իր հայտարարությամբ։ Այս մասին ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ հիշեցնելով, որ ԱՄՆ նախագահը նախկինում մի քանի անգամ տարբեր ժամկետներ էր նշել։
«Իհարկե, մենք ուզում ենք հասկանալ, թե ի՞նչ է թաքնված Թրամփի՝ 50 օրվա մասին հայտարարության հետևում։ Նախկինում դա 24 ժամ էր, եղել էր՝ 100 օր, մենք այդ ամենն անցել ենք, և իսկապես ուզում ենք հասկանալ, թե ի՞նչ մղում ունի Միացյալ Նահանգների նախագահը»,- ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը՝ ՇՀԿ-ի արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստից հետո։
«Ակնհայտ է, որ նա (Թրամփը) գտնվում է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի ներկայիս ղեկավարության կողմից հսկայական, ես կասեի՝ անպարկեշտ ճնշման տակ, որը շարունակում է զենք մատակարարել Ուկրաինային»,- հավելել է Լավրովը։
Հիշեցնենք՝ Թրամփը սպառնացել է Ռուսաստանին 100 տոկոս մաքսատուրքերով, եթե 50 օրվա մեջ հակամարտության հարցում համաձայնություն չլինի։

Բայդենը Պուտինին համեմատել է քմահաճ դեռահասի հետ, իսկ Զելենսկուն անվանել համառ և անբավարար երախտապարտ
5316:43
«Եվրոպացիները չեն հասկանում իրենց դերը Ուկրաինայի շուրջ բանակցություններում». Լավրով
10815:48
Սպիտակ տունը սպառնացել է պաշտպանել Թրամփի կոնտակտները Կոնգրեսի հետաքննություններից
11015:25
Պնոմ Պենում անցկացվող գագաթնաժողովի լիագումար նիստին Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը
7614:54
«Ուկրաինայի շուրջ բանակցությունները կկառուցվեն Համատեղ ռազմական խորհրդի նպատակներին հասնելու համար». Լավրով
13414:43
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Մոլդովայի վարչապետ Վասիլե Տոֆայի հետ
7714:24
Իսրայելը ԿՀՎ-ին տեղեկատվություն է տրամադրել Իրանի կողմից Թրամփի վրա ԱԹՍ-երով հարձակման նախապատրաստման մասին
15312:55
«Եվրոպական մի շարք երկրներում մեծ դժգոհություն է հասունանում»․ Սարգիս Տեր-Եսայան (տեսանյութ)
11309:36