Վլադիմիր Պուտինը լուրջ չի ընդունում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքները. Reuters

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը լուրջ չի ընդունում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքները և մտադիր է շարունակել ռազմական գործողությունները Ուկրաինայում, մինչև Արևմուտքը չհամաձայնվի Մոսկվայի պայմաններին, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով Կրեմլին մոտ կանգնած երեք աղբյուրների։
Նրանց խոսքով՝ Ռուսաստանի ղեկավարությունը վստահ է, որ երկիրը կարող է դիմակայել Արևմուտքի հետագա ճնշմանը, այդ թվում՝ պատժամիջոցներին և էներգակիրների արտահանման սահմանափակումներին։ Աղբյուրներից մեկը նշել է, որ Կրեմլը հարմարվել է արդեն սահմանված պատժամիջոցների հետևանքներին և չի վախենում նոր մաքսատուրքերից, նույնիսկ եթե դրանք ուղղված են ռուսական նավթի հիմնական գնորդների դեմ, ինչպիսիք են Չինաստանը և Հնդկաստանը։
Թրամփի հետ հեռախոսազրույցներից և ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Վիթքոֆի հետ մի քանի խորհրդակցություններից անկախ՝ Պուտինը, ըստ աղբյուրների, չի կարծում, որ հնարավոր խաղաղ կարգավորման շուրջ քննարկումները լուրջ փուլ են մտել։ «Պուտինը գնահատում է Թրամփի հետ իր հարաբերությունները և լավ բանակցություններ է վարել Վիթքոֆի հետ, բայց Ռուսաստանի շահերն են նրա համար ամենակարևորը»,- ընդգծել է գործակալության աղբյուրներից մեկը։
Աղբյուրները պնդում են, որ Կրեմլը քննարկում է Ուկրաինայի անվտանգության երաշխիքների քննարկման հնարավորությունը խոշոր տերությունների մասնակցությամբ, սակայն Մոսկվան ինքը, ըստ նրանց, դեռևս չի հասկանում, թե ինչպես կարելի է իրականացնել նման ձևաչափ։
Միևնույն ժամանակ, աղբյուրներից մեկը նշել է, որ ռազմաճակատում հաջողությունները, ինչպես նաև ՆԱՏՕ-ի համեմատ կարևորագույն զինամթերքի արտադրության գերազանցող տեմպերը, Ռուսաստանի ղեկավարությանը մղում են շարունակել պատերազմը։ Նրա կարծիքով, ռուսական զորքերի առաջխաղացմանը զուգընթաց տարածքային հավակնությունները կարող են աճել։ Երկու այլ աղբյուրներ հաստատել են այս կարծիքը. «Ախորժակը ուտելիս է բացվում», - նշել է նրանցից մեկը։
Երրորդ զրուցակիցը չի բացառել, որ Մոսկվան կարող է սահմանափակվել Ուկրաինայի չորս շրջանների գրավմամբ, եթե հանդիպի լուրջ ռազմական դիմադրության։ Սակայն, Ուկրաինայի պաշտպանության թուլացման դեպքում, ըստ նրա, Ռուսաստանը կարող է նաև փորձել վերահսկողություն հաստատել Դնեպրոպետրովսկի, Սումիի և Խարկովի մարզերի նկատմամբ։

«Անկախ զրպարտություններից՝ Ամենայն հայոց կաթողիկոսի դերակատարությունը Հայաստանի նորօրյա պատմության մեջ անգնահատելի է». Արշակ Սրբազան (տեսանյութ)
2512:36
«Ուզում են 7 հատ հանձնաժողով կազմեն, 10 զեկույց գրեն, դրանք առ ոչինչ են Վեհափառի օծման դեմ». Նիկողայոս Հովհաննիսյան (տեսանյութ)
4612:18
«Սա այն դեպքն է, երբ պետական մտածողությանը փոխարինում են բակային բարքերը, լափի գաղափարախոսությունն ու հեդոնիզմը». Արմեն Հովասափյան
6111:18
«Թե ինչպես մի ուսուցիչ ինձ շատ կարևոր դաս տվեց». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7811:06
Վիրջինիա նահանգը և Կոլումբիայի շրջանը դատի են տվել Դոնալդ Թրամփին՝ նրա պատվին կամար կառուցելու համար
10510:55
«Եվրոսեկպտիցիզմը գլուխ է բարձրացնում». Գարիկ Քեռյան
6810:42
Թուրքիայում ուժի մեջ է մտել 15 տարեկանից փոքր երեխաների համար սոցիալական ցանցեր մուտք գործելու արգելքը
10810:31
«Սա խելագարություն է». Գագիկ Համբարյան
6510:18