«Ես խորհուրդ եմ տալիս Պուտինին` 51-րդ օրը զանգահարել Խամենեիին». Սենատոր Գրեհեմ
![]() 566 Չորեքշաբթի, 16 հուլիսի, 2025 թ., 00:55 Հարավային Քարոլինայի հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը մեկնաբանել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության համաձայնագրի հասնելու համար տրված 50-օրյա ժամկետի մասին: Նրա խոսքով, եթե այս ժամկետը անտեսվի, Մոսկվայի համար հետևանքները կարող են չափազանց լուրջ լինել: Սենատորը նաև ասել է, որ եթե ինքը լիներ այնպիսի երկրի ներկայացուցիչ, որը գնում է էժան ռուսական նավթ և դրանով իսկ աջակցում է «Պուտինի ռազմական մեքենային», ապա չափազանց լուրջ կընդուներ Թրամփի հայտարարությունը: Գրեհեմը բարձր է գնահատել նախկին նախագահի նախաձեռնությունը՝ ՆԱՏՕ-ի երկրների կողմից ԱՄՆ-ից զենք գնելու և հետագայում Ուկրաինա փոխանցելու համար: Նա այս մեխանիզմի հայտարարման փաստն անվանել է «լավ լուր»: Բացի այդ, սենատորը ընդգծել է Թրամփի գաղափարի կարևորությունը՝ 100% մաքսատուրքեր մտցնել այն երկրների համար, որոնք շարունակում են ռուսական նավթ գնել: Նրա կարծիքով, նման միջոցառումները կհարվածեն Ռուսաստանին «ամենացավոտ տեղին»։ Ավելի վաղ՝ հուլիսի 14-ին, Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Ռուսաստանը պետք է համաձայնի Ուկրաինայի հետ խաղաղության 50 օրվա ընթացքում, հակառակ դեպքում նրա և նրա առևտրային գործընկերների դեմ կկիրառվեն խիստ տնտեսական միջոցառումներ, այդ թվում՝ երկրորդական պատժամիջոցներ և 100% մաքսատուրքեր։ |

«Եթե կարողանաս կարդալ հրապարակածդ տեքստը, կընդունեմ, որ ուժեղ տղա ես»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8411:54
«Բա սա անելու բան ա՞». Արթուր Չախոյան (տեսանյութ)
10611:06
ՑԱՀԱԼ-ն իրանցիներին կոչ է արել զերծ մնալ գնացքներով երթևեկելուց
16410:56
«Ներողություն եմ խնդրում»․ Անդրանիկ Քոչարյան
14610:36
«Եթե նույնիսկ ծառայելը դարձնեն 7 օր, «Բախտավոր որդիները» այդ 7 օրն էլ չեն ծառայելու»․ Ռուբեն Մխիթարյան
17310:00
«Իշխանությունն Անդրանիկ Քոչարյանի շուրթերով ազդարարեց զինծառայության վերաբերյալ իր բանաձևը»․ Տիգրան Աբրահամյան
11209:42
Ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ (լուսանկար)
10508:24
«Մեծ ցավ ապրեցի Անդրանիկ Քոչարյանի կողմից թույլ տված անզգույշ արտահայտության համար». Անահիտ Ավանեսյան
26700:48
