«Վատ կլինի, եթե մենք 50 օրվա ընթացքում համաձայնության չգանք». Թրամփը կրկին սպառնացել է

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ 50 օրից Ռուսաստանի դեմ մաքսատուրքեր և պատժամիջոցներ կմտցնի՝ չմանրամասնելով, թե կոնկրետ ինչ պատժամիջոցներ։
«Վատ կլինի, եթե մենք 50 օրվա ընթացքում համաձայնության չգանք»,- ասել է ամերիկացի առաջնորդը՝ Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում։
Նրա խոսքով՝ այդ դեպքում Մոսկվայի նկատմամբ կկիրառվեն մաքսատուրքեր և այլ պատժամիջոցներ։
Հուլիսի 14-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյութեի հետ հանդիպման ժամանակ Թրամփը հայտարարել է «ռուսական նավթ գնող երկրների համար մինչև 100% երկրորդական մաքսատուրքեր մտցնելու մասին, եթե 50 օրվա ընթացքում Ուկրաինայում պատերազմի լուծման հարցում առաջընթաց չլինի»։ Միաժամանակ նա հայտարարել է եվրոպացի դաշնակիցների կողմից ֆինանսավորվող 17 Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի՝ Ուկրաինային փոխանցման մասին՝ Եվրոպայում տեղակայելու համար։

«ԵՄ-ն մինչև 2027 թվականի վերջ ամբողջությամբ կհրաժարվի ռուսական գազից»․ Ֆոն դեր Լայեն
214Երեկ, 17:06
«Երկիրը վիճակագրական լավատեսությամբ չի զարգանում»․ Դավիթ Անանյան
104Երեկ, 16:12
ՊԵԿ-ը մտել է բենզինի շուկա․ խոշոր տուգանքներ են սպասվում. «Ժողովուրդ»
140Երեկ, 09:00
Հայկական և թուրքական պատվիրակությունները քննարկել են էլեկտրաէներգետիկ համակարգին վերաբերող հարցեր (լուսանկար)
18605.10.2026, 20:06
Կոնյակով բեռնված 30-ից ավելի բեռնատար մեկ ամիս է՝ մնացել են Լարսի ռուսական հատվածում
19605.10.2026, 18:54
«Գները բարձրանում են, իսկ մարդկանց հնարավորությունները՝ ոչ»․ Վահան Բաբայան
47902.10.2026, 16:48
«Կառուցապատողները ցեմենտին կակա են ասելու, եթե այսպես շարունակվի». Արեգ Սավգուլյան
47402.10.2026, 16:06
«Ադրբեջանի քարոզչամեքենան դիտարկում է, թե Ադրբեջանը որքան հնարավորություն ունի ցեմենտ մատակարարելու Հայաստան»․ Հակոբ Բադալյան
44002.10.2026, 13:06