«ՌԴ-ն հետաքրքրված է Հայաստանի հետ առավելագույն փոխգործակցությամբ»․ Պեսկով

Ռուսաստանը հետաքրքրված է Հայաստանի հետ առավելագույն փոխգործակցությամբ. բազմակողմ ձևաչափերից բացի, երկու երկրներին միավորում են երկկողմ սերտ հարաբերությունները։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մեզ դեռևս միավորում են շատ սերտ երկկողմ հարաբերությունները։ Եվ մենք մտադիր ենք դրանք ավելի զարգացնել», - ասել է նա։
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ավելի հավանական է համարում ՀԱՊԿ-ից երկրի դուրս գալը, քան կազմակերպությանը մասնակցության սառեցումը։
Իր հերթին, Պեսկովը նշել է, որ սա հանրապետության ինքնիշխան հարցն է։
«Միևնույն ժամանակ նրանք հետաքրքրված են ՇՀԿ-ով։ Այսինքն՝ նրանք վարում են բազմավեկտոր քաղաքականություն, ինչպես իրենց է թվում», - հավելել է Պեսկովը։
Պեսկովի խոսքով՝ վերջին մի քանի տարիների ընթացքում Երևանը ձգտում է հավասարակշռություն պահպանել տարբեր ուղղություններով։
«Մենք գիտենք, թե կոնկրետ ինչ է բերում, օրինակ, ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը։ Տեսնենք, թե կոնկրետ ինչ կբերի ԵՄ-ի հետ մերձեցումը։ Այստեղ ամեն ինչ ճանաչվում է համեմատության միջոցով», - ասել է Պեսկովը։

«Արդյո՞ք Արմեն Գրիգորյանը մեջտեղ է բերվում ԱՄՆ-ի կողմից, որպեսզի ուժերի բալանսն ապահովի մեր տարածաշրջանում»․ Հովհաննես Իշխանյան
1416:06
«Բանանի շոու՝ Անթալիայի բանակցությունների ծխածածկույթի տակ»․ Գևորգ Գևորգյան
4415:36
«Գերիների ազատ արձակումը պահանջում է կոնկրետ գործողություններ, ոչ թե միայն հայտարարություններ»․ Նժդեհ Իսկանդարյան
4615:30
«Աղերսելով հնարավոր չէ խաղաղության հասնել»․ Դավիթ Մանուկյան
7215:00
«Փորձեց բռունցքներին ազատություն տալ», «եղել է դաստիարակչական գործողություն»․ Հարություն Մկրտչյանն ու Բորիս Մուրազին՝ Հանրայինի տաղավարում վիճաբանության մասին (տեսանյութ)
8014:36
«20 տարի հետո որտե՞ղ, ի՞նչ կարգավիճակով ես լինելու»․ Ոսկան Սարգսյան
6914:12
«Համարում եմ պետական դավաճան»․ Արսեն Ջուլֆալակյան
8314:00
ԵԽԽՎ «Եվրոպական պահպանողականներ, հայրենասերներ և գործընկերներ» քաղաքական խումբը հայտարարությամբ է հանդես եկել
8113:24