«Դրուզների պաշտպանությունը մեր առաջնահերթությունն է»․ Ահմեդ ալ-Շարաա

Սիրիայի անցումային նախագահ Ահմեդ ալ-Շարաան հայտարարել է, որ դրուզ քաղաքացիների պաշտպանությունը և նրանց իրավունքների ապահովումը «մեր առաջնահերթությունն է»։
Դամասկոսի վրա չորեքշաբթի իրականացված իսրայելական ավիահարվածներից հետո իր առաջին հեռուստատեսային ելույթում, Շարաան նշել է. «Մենք նրանցից չենք, ովքեր վախենում են պատերազմից։ Մենք մեր կյանքը ապրել ենք մարտահրավերների դեմ կանգնելով և մեր ժողովրդին պաշտպանելով, բայց մենք Սիրիայի շահերը նախընտրել ենք քաոսից ու կործանումից»։
Պետության ղեկավարը նշել է, որ դրուզները սիրիացի ժողովրդի անբաժանելի մասն են կազմում։
Նրա խոսքով՝ նախորդ ռեժիմի անկումից ի վեր, Իսրայելը ձգտել է Սիրիայի տարածքը վերածել հակամարտությունների ասպարեզի և թուլացնել երկրի ներքին միասնությունը։
«Սիրիան օտարերկրյա դավադրությունների և արտաքին նկրտումների փորձադաշտ չէ։ Նոր Սիրիայի կառուցումը պահանջում է կենտրոնանալ երկրի շահերի վրա և չներքաշել այն քաոսի մեջ»,- նշել է Շարաան։

«Արդյո՞ք Արմեն Գրիգորյանը մեջտեղ է բերվում ԱՄՆ-ի կողմից, որպեսզի ուժերի բալանսն ապահովի մեր տարածաշրջանում»․ Հովհաննես Իշխանյան
1416:06
«Բանանի շոու՝ Անթալիայի բանակցությունների ծխածածկույթի տակ»․ Գևորգ Գևորգյան
4415:36
«Գերիների ազատ արձակումը պահանջում է կոնկրետ գործողություններ, ոչ թե միայն հայտարարություններ»․ Նժդեհ Իսկանդարյան
4615:30
«Աղերսելով հնարավոր չէ խաղաղության հասնել»․ Դավիթ Մանուկյան
7215:00
«Փորձեց բռունցքներին ազատություն տալ», «եղել է դաստիարակչական գործողություն»․ Հարություն Մկրտչյանն ու Բորիս Մուրազին՝ Հանրայինի տաղավարում վիճաբանության մասին (տեսանյութ)
8014:36
«20 տարի հետո որտե՞ղ, ի՞նչ կարգավիճակով ես լինելու»․ Ոսկան Սարգսյան
6914:12
«Համարում եմ պետական դավաճան»․ Արսեն Ջուլֆալակյան
8314:00
ԵԽԽՎ «Եվրոպական պահպանողականներ, հայրենասերներ և գործընկերներ» քաղաքական խումբը հայտարարությամբ է հանդես եկել
8113:24