«Սիրիայում բռնության նոր փուլը դատապարտելի է»․ ՌԴ ԱԳՆ

Սիրիայում բռնության նոր փուլը երկրի ինքնիշխանության և միջազգային իրավունքի կոպիտ խախտում է և արժանի է խիստ դատապարտման, ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։
«Ռուսական կողմը բազմիցս գնահատականներ է տվել Սիրիայում Իսրայելի կամայական ռազմական գործողություններին։ Այս հարձակումները, որոնք երկրի ինքնիշխանության և միջազգային իրավունքի կոպիտ խախտում են, արժանի են խիստ դատապարտման։ Մոսկվան վերահաստատում է իր հետևողական դիրքորոշումը՝ Սիրիայի ինքնիշխանությունը, միասնությունը և տարածքային ամբողջականությունը հարգելու անհրաժեշտության օգտին», - ասվում է հայտարարության մեջ։
Անցյալ կիրակի հայտնի դարձավ Սուվեյդա նահանգի մի շարք դրուզ բնակավայրերի վրա զինված խմբավորումների հարձակման մասին, որի արդյունքում փակվել է նահանգը Դամասկոսի հետ կապող մայրուղին։ Քաղաքացիական բնակչությանը պաշտպանելու համար դրուզ ինքնապաշտպանության ստորաբաժանումները մարտնչել են զինված խմբավորումների դեմ։ Սիրիայի պաշտպանության նախարարության տվյալներով՝ բախումների ժամանակ զոհվել է ավելի քան 30 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 100-ը, հաղորդվել է նաև Սիրիայի անցումային կառավարության ուժերի 20 մարտիկի զոհվելու մասին։

«Արդյո՞ք Արմեն Գրիգորյանը մեջտեղ է բերվում ԱՄՆ-ի կողմից, որպեսզի ուժերի բալանսն ապահովի մեր տարածաշրջանում»․ Հովհաննես Իշխանյան
1416:06
«Բանանի շոու՝ Անթալիայի բանակցությունների ծխածածկույթի տակ»․ Գևորգ Գևորգյան
4415:36
«Գերիների ազատ արձակումը պահանջում է կոնկրետ գործողություններ, ոչ թե միայն հայտարարություններ»․ Նժդեհ Իսկանդարյան
4615:30
«Աղերսելով հնարավոր չէ խաղաղության հասնել»․ Դավիթ Մանուկյան
7215:00
«Փորձեց բռունցքներին ազատություն տալ», «եղել է դաստիարակչական գործողություն»․ Հարություն Մկրտչյանն ու Բորիս Մուրազին՝ Հանրայինի տաղավարում վիճաբանության մասին (տեսանյութ)
8014:36
«20 տարի հետո որտե՞ղ, ի՞նչ կարգավիճակով ես լինելու»․ Ոսկան Սարգսյան
6914:12
«Համարում եմ պետական դավաճան»․ Արսեն Ջուլֆալակյան
8314:00
ԵԽԽՎ «Եվրոպական պահպանողականներ, հայրենասերներ և գործընկերներ» քաղաքական խումբը հայտարարությամբ է հանդես եկել
8113:24