Գազայում հրետակոծվել է միակ կաթոլիկ եկեղեցին, կան զոհեր
![]() 596 Հինգշաբթի, 17 հուլիսի, 2025 թ., 18:14 Իսրայելական բանակը հարվածել է Սուրբ Ընտանիքի եկեղեցուն, որը Գազայի հատվածի միակ կաթոլիկ եկեղեցին է, հաղորդում է ANSA-ն՝ հղում անելով Երուսաղեմի լատինական պատրիարքարանին։ Հարձակման հետևանքով զոհվել է 2 քաղաքացիական անձ և վիրավորվել է ծխական քահանա Գաբրիել Ռոմանելին, ով արգենտինացի է և Հռոմի պապ Ֆրանցիսկոսի նախկին համախոհը։ Հռոմի պապ Լևոն XIV-ը ցավակցություն է հայտնել և կոչ է արել անհապաղ զինադադարի։ Կարդինալ Պիետրո Պարոլինի կողմից ստորագրված հեռագրում ընդգծվել է երկխոսության և երկարատև խաղաղության անհրաժեշտությունը։ Կարդինալ Պիերբատիստա Պիցցաբալան ասել է, որ եկեղեցու շենքը, հավանաբար, հարվածվել է տանկով, սակայն Գազայից դեռևս հավաստի տեղեկություններ չկան։ Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը հերքում է, որ եկեղեցին հարվածի թիրախ է եղել։ Հայտարարության մեջ ընդգծվում է, որ Իսրայելը «չի հարվածում կրոնական վայրերին» և ցավում է պատճառված ցանկացած վնասի համար։ Միջադեպի հանգամանքները քննվում են։ Հայր Ռոմանելիի խոսքով՝ մինչև 2023 թվականի հոկտեմբերը Գազայում բնակվող 1017 քրիստոնյաներից մնացել է մոտ 500-ը։ 54 քրիստոնյա զոհվել է, այդ թվում՝ 16-ը՝ Սուրբ Պորփյուրիոս ուղղափառ եկեղեցու ռմբակոծության ժամանակ։ |

«Եթե նույնիսկ ծառայելը դարձնեն 7 օր, «Բախտավոր որդիները» այդ 7 օրն էլ չեն ծառայելու»․ Ռուբեն Մխիթարյան
8410:00
«Իշխանությունն Անդրանիկ Քոչարյանի շուրթերով ազդարարեց զինծառայության վերաբերյալ իր բանաձևը»․ Տիգրան Աբրահամյան
8809:42
Ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ (լուսանկար)
9008:24
«Մեծ ցավ ապրեցի Անդրանիկ Քոչարյանի կողմից թույլ տված անզգույշ արտահայտության համար». Անահիտ Ավանեսյան
25200:48
«Սա լկտի անամոթություն է և ուղիղ ոտնձգություն մեր ինքնության դեմ». Տեր Զարեհ Աշուրյան
25200:12
«ՀԷՑ-ը կսուբսիդավորի երեք և ավելի անչափահաս երեխաներ ունեցող իր աշխատակիցների էլեկտրաէներգիայի սպառման ծախսերը». Ռոմանոս Պետրոսյան
151Երեկ, 23:48
ՆԱՍԱ-ն հրապարակել է Լուսնի հակառակ կողմի լուսանկարը
246Երեկ, 23:04
«Գալիք ընտրություններին «Հանրապետական»-ի ուղղակիորեն չմասնակցության 4 հիմնավորում». Արմեն Աշոտյան
207Երեկ, 21:54
