Բելգիայի Ներկայացուցիչների պալատն Ադրբեջանին դատապարտող բանաձև է ընդունել

Բելգիայի Ներկայացուցիչների պալատը հուլիսի 18-ի լիագումար նիստի ընթացքում բանաձև է ընդունել ՝ դատապարտելով Ադրբեջանի կողմից արցախահայության դեմ իրականացված ռազմական հարձակումը, միջազգային իրավունքի խախտումները։ Այս մասին հայտնել է ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակը։
Բանաձևն ընդունվել է միաձայն։
Բանաձևում նշվում է, որ Ադրբեջանի գործողությունները Լեռնային Ղարաբաղի ու դրա հայ բնակչության դեմ հակասում են միջազգային իրավունքի հիմնարար նորմերին։ Բելգիայի օրենսդիր մարմինն ընդգծել է, որ տարածաշրջանում կայուն և երկարաժամկետ խաղաղությունը հնարավոր է միայն այն դեպքում, երբ փոխադարձաբար հարգվի Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Բանաձևը հստակորեն դատապարտել է Ադրբեջանի իշխանությունների՝ «Արևմտյան Ադրբեջան» խոսույթի համատեքստում հնչող սպառնալիքներն ու հռետորաբանությունը։
Բանաձևում անդրադարձ կա նաև Բաքվի կողմից Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարների ապօրինի պահմանն ու անհասկանալի դատավարություններին։ Խստորեն դատապարտելով Ադրբեջանի այս քաղաքականությունը՝ վերջինին կոչ է արվում ազատ արձակել բոլոր հայ գերիներին և երաշխավորել արդար դատավարություն։
Ներկայացուցիչների պալատը Ադրբեջանից պահանջում է ապահովել Լեռնային Ղարաբաղի մշակութային և կրոնական ժառանգության պահպանումը և կոչ է անում թույլատրել ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելությանը մուտք գործել տարածք՝ վնասների գնահատման նպատակով։
Բանաձևը ողջունում է խաղաղության պայմանագրի նախաձեռնությունը և ընդգծում դրա ստորագրման հրատապությունը։ Կոչ է արվում բոլոր կողմերին հարգել այդ պայմանագրի դրույթները։

«Գերիների ազատ արձակումը պահանջում է կոնկրետ գործողություններ, ոչ թե միայն հայտարարություններ»․ Նժդեհ Իսկանդարյան
1215:30
«Աղերսելով հնարավոր չէ խաղաղության հասնել»․ Դավիթ Մանուկյան
4815:00
«Փորձեց բռունցքներին ազատություն տալ», «եղել է դաստիարակչական գործողություն»․ Հարություն Մկրտչյանն ու Բորիս Մուրազին՝ Հանրայինի տաղավարում վիճաբանության մասին (տեսանյութ)
7014:36
«20 տարի հետո որտե՞ղ, ի՞նչ կարգավիճակով ես լինելու»․ Ոսկան Սարգսյան
6314:12
«Համարում եմ պետական դավաճան»․ Արսեն Ջուլֆալակյան
7414:00
ԵԽԽՎ «Եվրոպական պահպանողականներ, հայրենասերներ և գործընկերներ» քաղաքական խումբը հայտարարությամբ է հանդես եկել
7713:24
«Նիկոլիստնե՛ր, լա՞վ եք, գո՞հ եք ձեր ընտրությամբ»․ Վահե Լոռենց
8013:12
«Կարծում եմ՝ Արմեն Գրիգորյանը որպես պահեստային տարբերակ է հանդես գալիս»․ Արա Պապյան (տեսանյութ)
8413:00