«Թրամփը կարող է հանդիպել Պուտինի և Ցզինպինի հետ Չինաստանում` Պուտինին տրված վերջնաժամկետի օրը». The Times

Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը կարող է եռակողմ հանդիպում կազմակերպել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտը նշող տոնակատարությունների շրջանակներում, որը տեղի կունենա Պեկինում սեպտեմբերի 3-ին: Այս մասին հաղորդում է The Times-ը՝ նշելով, որ Պուտինն արդեն հաստատել է իր մասնակցությունը տոնական միջոցառմանը: Ընտրված ամսաթիվը գրեթե համընկնում է Կրեմլին ուղղված՝ Թրամփի վերջնագրի ավարտի հետ. ավելի վաղ նա Պուտինին 50 օր էր տվել Ուկրաինայում ռազմական գործողությունները դադարեցնելու համար:
Հրապարակման համաձայն, որոշ չինացի վերլուծաբաններ և հասարակական գործիչներ կոչ են անում սեպտեմբերի 3-ի շքերթն օգտագործել՝ որպես միջազգային դիվանագիտական ժեստի հնարավորություն: Հայտնի չինացի ազգայնական Ջին Կանրոնգն ասել է. «Ինչո՞ւ չհամընկեցնել Թրամփի այցն այս շքերթի հետ: Եթե նա գա և մասնակցի, դա հզոր դրական ազդանշան կլինի աշխարհի համար: Չինաստանի, Ռուսաստանի և Ամերիկայի առաջնորդները՝ միասին կանգնած. այս պատկերը կարող է խորհրդանշել խաղաղություն և կայունություն աշխարհում»:
Ճապոնական Kyodo գործակալությունը նույնպես ավելի վաղ հաղորդել էր Թրամփին Պեկին հրավիրելու մտադրության մասին: Սակայն The Times-ն ընդգծում է, որ չինական իշխանությունների կողմից այս տեղեկատվության պաշտոնական հաստատում դեռևս չի եղել։
Թայվանցի վերլուծաբան Վեն-Տի Սունը կարծում է, որ նման այցը ավելի շատ օգտակար կլինի Պուտինի և Սիի համար, քան անձամբ Թրամփի համար։ Նրա կարծիքով, խորհրդականները կարող են ԱՄՆ-ի նախագահին համոզել՝ չմասնակցել։

Մերցը կոչ է արել Թրամփին խուսափել «անակնկալներից» Պուտինի հետ հանդիպման ժամանակ
6621:42
«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
5721:24
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
6920:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
8619:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
8219:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
11719:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
8219:00
«Կարճատև այցով վերադառնում եմ Երևան»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
10717:48