Իրանը և ՌԴ-ն համատեղ ծովային զորավարժություններ կանցկացնեն

Իրանի և Ռուսաստանի ռազմածովային ուժերը հաջորդ շաբաթ համատեղ զորավարժություններ կանցկացնեն Կասպից ծովում։
CASAREX 2025 անվամբ համատեղ ծովային փրկարարական զորավարժությունները կմեկնարկեն հուլիսի 21-ին և կտևեն երեք օր։
Այս մասին հայտնել է իրանական պետական Tasnim գործակալությունը։
Զորավարժությունները կանցկացվեն Իրանի ռազմածովային ուժերի հյուսիսային նավատորմի կողմից՝ «Միասին անվտանգ և պաշտպանված Կասպից ծովի համար» խորագրով։
Զորավարժություններին կմասնակցեն Իրանի ռազմածովային ուժերի, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի, Իրանի Իսլամական Հանրապետության իրավապահ մարմինների և Ռուսաստանի Դաշնության ռազմածովային ուժերի զինծառայողները։ Զորավարժություններին կմասնակցեն նաև Կասպից ծովի մի շարք ափամերձ պետություններից դիտորդներ։
Փրկարարական և օգնության զորավարժությունները կուղղվեն ծովային անվտանգության բարձրացմանը և Կասպից ծովի երկրների ռազմածովային ուժերի միջև համագործակցության ընդլայնմանը։

Մերցը կոչ է արել Թրամփին խուսափել «անակնկալներից» Պուտինի հետ հանդիպման ժամանակ
6621:42
«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
5721:24
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
6920:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
8619:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
8219:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
11719:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
8219:00
«Կարճատև այցով վերադառնում եմ Երևան»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
10717:48