«Սպիտակ տունը Նեթանյահուին անվերահսկելի խելագար է համարում». Axios

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի աշխատակիցները խիստ նյարդայնացել են Իսրայելի կողմից Սիրիային այս շաբաթ հասցված հարվածներից և հրեական պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուի գործողությունները անվանել են ապակառուցողական: Այս մասին հաղորդում է ամերիկյան Axios ինտերնետային պորտալը:
Վաշինգթոնի վարչակազմի իր աղբյուրների համաձա,՝ «չնայած ԱՄՆ-ի միջնորդությամբ կնքված հրադադարին, որը հնարավորություն տվեց դադարեցնել Սիրիայում լարվածության սրումն ուրբաթ օրը, շաբաթվա վերջին Սպիտակ տունը զգալիորեն ավելի մտահոգված է դարձել Նեթանյահուի և տարածաշրջանում նրա քաղաքականության համար»: Որոշ ամերիկացի պաշտոնյաներ ընդգծում են, որ «Նեթանյահուն անվերահսկելի է»:
«Բիբին (Բենիամին Նեթանյահուն - խմբ.) իրեն պահում էր խելագարի պես: Նա անընդհատ ամեն ինչ ռմբակոծում է», - մեջբերում է աղբյուրը Սպիտակ տան աշխատակիցներից մեկի խոսքերը: «Սա կարող է խանգարել Թրամփի փորձերին»,- ընդգծել է նա՝ խոսելով տարածաշրջանում ԱՄՆ-ի քաղաքականության մասին: «Նեթանյահուն երբեմն նման է երեխայի, որը պարզապես չի ուզում իրեն լավ պահել»,- նշել է մեկ այլ ամերիկացի պաշտոնյա: Նրա խոսքով՝ Վաշինգթոնի վարչակազմն «ավելի ու ավելի կասկածամիտ է» դառնում Նեթանյահուի նկատմամբ և նրա գործողությունները համարում է ապակառուցողական։
«Սիրիայի ռմբակոծությունն անակնկալի բերեց [ԱՄՆ-ի] նախագահին և Սպիտակ տանը», - նշել է պորտալի՝ վարչակազմի աղբյուրներից մեկը։ «Նախագահը չի սիրում միացնել հեռուստացույցը և տեսնել, թե ինչպես են ռումբերն ընկնում այն երկրի վրա, որտեղ ինքը փորձում է ապահովել խաղաղություն, այն երկրի, որի վերականգնմանը օգնելու մասին ինքը շքեղ հայտարարություն է արել»։
Ավելի վաղ «մի քանի բարձրաստիճան ամերիկացի պաշտոնյաներ Նեթանյահուի մասին ուղղակիորեն բողոքել են Թրամփին»։ Նրանց թվում են ԱՄՆ-ի հատուկ դեսպան Սթիվեն Վիոքոֆն, ինչպես նաև Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպան Թոմ Բարաքը, որը Սիրիայի հարցերով հատուկ ներկայացուցիչն է։ Պորտալի տվյալներով՝ Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի իշխանությունները «զայրացած հաղորդագրություններ են ուղարկել Թրամփի վարչակազմին՝ Իսրայելի գործողությունների վերաբերյալ» Սիրիայում։
Միևնույն ժամանակ, աղբյուրը նշում է, որ Թրամփը ձեռնպահ է մնացել Նեթանյահուին հրապարակայնորեն քննադատելուց, և «անհասկանալի է, թե արդյոք նա կիսում է իր խորհրդականների հիասթափությունը» Իսրայելի վարչապետի վերաբերյալ, ինչպես նաև մտահոգությունները Իսրայելի գործողությունների վերաբերյալ Սիրիայում։ Իսրայելցի պաշտոնյաները պորտալի լրագրողներին ասել են, որ Թրամփը նախկինում հրեական պետության իշխանություններին չէր ասել, որ մտահոգված է Սիրիայում նրանց գործողություններով։

«Սա այն դեպքն է, երբ պետական մտածողությանը փոխարինում են բակային բարքերը, լափի գաղափարախոսությունն ու հեդոնիզմը». Արմեն Հովասափյան
4911:18
«Թե ինչպես մի ուսուցիչ ինձ շատ կարևոր դաս տվեց». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
6911:06
Վիրջինիա նահանգը և Կոլումբիայի շրջանը դատի են տվել Դոնալդ Թրամփին՝ նրա պատվին կամար կառուցելու համար
9510:55
«Եվրոսեկպտիցիզմը գլուխ է բարձրացնում». Գարիկ Քեռյան
6110:42
Թուրքիայում ուժի մեջ է մտել 15 տարեկանից փոքր երեխաների համար սոցիալական ցանցեր մուտք գործելու արգելքը
10110:31
«Սա խելագարություն է». Գագիկ Համբարյան
6010:18
Բողոքի ցույցերը հասել են Շվեյցարիա, Ցյուրիխը անկարգությունների մեջ է հայտնվել (տեսանյութ)
11910:01
«Այսուհետ չհամեմատենք մանկապարտեզի հետ»․ Սոֆյա Հովսեփյան
6009:48